2011 թվականի հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող 5 դատապարտյալների՝
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկից՝ Լեյլի Վասիլի Չոփինյանի, Ռուզաննա Սուրենի Մանուկյանի, Ամալյա Մաքսիմի Մնացականյանի, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից՝Արմեն Թաքվորյանի, Հովհաննես Դոխոլյանի՝ պատժի կրումից ազատման հարցով:
Ի դեպ, բժշկական առողջապահական հանձնաժողովի /ԲԱՀ/ կողմից հաստատվել է այդ դատապարտյալների հիվանդությունների բժշկական ախտորոշումները, սակայն, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ընթացակարգը հստակեցված չէ, հիվանդների ազատ արձակման խնդիրը ձգձգվում է անորոշ ժամանակով:
Մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որևէ պատասխան խումբը չի ստացել, այդ պատճառով, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման Կարգի 13-րդ կետի հրապարակվում է խմբի հրատապ հաշվետվությունը /տես՝ կից /, միաժամանակ վերստին պահանջելով ՀՀ արդարադատության նախարարից հրատապ լուծելու դատապարտյալներին պատժից ազատելու խնդիրը, քանի որ նրանց պատժի հետագա կրումը գնահատում ենք որպես դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք:
ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ







































