Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Բրայզան մութ սենյակում սև կատու է ման գալիս, իսկ այդ կատուն չկա. «հող՝ օդի դիմաց» բանաձև գոյություն չի ունենալու

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման առաջարկը, բայց ժամկետները դեռ չեն հրապարակվում։ Ակնհայտ է, որ Բաքվում հանդիպումից առաջ նյարդայնության նշաններ են, և այդ մասին են վկայում այս օրերի տարատեսակ հարցազրույցներն ու վերլուծությունները։

Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որը ժամանակին նաև Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ էր, հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ էր ճեղքմանը Ղարաբաղյան կարգավորման գործում, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը: Ճեղքում կարող էր լինել նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ապրիլյան պատերազմից հետո Պուտինը հետաքրքիր տարբերակ էր առաջարկել, բայց տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը՝ ասում է Բրայզան:

Նա նաև նշում է, որ նույնն էլ հիմա է տեղի ունենում: «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով վստահություն կա Փաշինյանի մտադրությունների նկատմամբ, բայց մտավախություններ կան, որ Փաշինյանը չի կարողանա կոնսոլիդացնել հանրությանը, քանի որ նախկին համակարգն իր դեմ է աշխատում: Կարծում եմ՝ հենց այդ ճնշումն է դանդաղեցնում բանակցությունների գործընթացը»,- ասել է Բրայզան։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսում պարոն Բրայզան, բայց ճեղքման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Ադրբեջանը վերանայի իր քաղաքականությունը, իսկ մենք այդպիսի բան չենք տեսել։ Կա նույն կարծր դիրքորոշումը, նույն ռևանշիստական, մաքսիմալիստական մոտեցումներն են։ Այդ իրավիճակում որևէ ճեղքում անհնար է։ Եթե այս իրավիճակում խոսվում է ինչ-որ հնարավորությունների մասին, ապա դա կա՛մ չի համապատասխանում իրականությանը, կա՛մ ինչ-որ տեղ շահարկվում է»։

Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր հայատյաց, ռևանշիստական մոտեցումներից. «Իսկ սա չի կարող լինել հակամարտության կարգավորման նորմալ ու ընդունելի հիմք։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, մենք պետք է հանձնվե՞նք Ադրբեջանին, այդպիսի բան հնարավոր չէ և չի լինելու։ Եթե այդ երկիրը չի վերանայում իր մոտեցումը, դա ցույց է տալիս, որ որևէ ճեղքում հնարավոր չէ առհասարակ»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Բրայզայի դիտարկումները մոլորություն են: «Մեծ հաշվով այդ ճեղքումները հնարավոր էին և կարող էին հնարավոր լինել, եթե Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքերից հետ կանգներ։ Քանի դեռ դա տեղի չի ունենում, սև կատուներ ման գալ մութ սենյակներում՝ մանավանդ, երբ այդ սև կատուն բացակայում է, իմաստ չունի։ Կարծում եմ՝ պարոն Բրայզայի կողմից այդ մոլորության տիրաժավորումը մեզ պարզապես հեռացնում է իրականությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ այս հայտարարությունները պատահակա՞ն են՝ հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց. «Բրայզան գուցե ինչ-որ շահերի խումբ է ներկայացնում, բայց ոչ պաշտոնական Վաշինգտոնի կարծիքը։ Այնուամենայնիվ, դա նաև ունի այդ համատեքստը։ Ես չեմ կարծում, թե դա որևէ ձևով հնարավորություն ունի կյանքի կոչվելու։ Նորից եմ նշում ՝ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին այլ տեղում է։ Քանի Բաքուն իր առավելապաշտական դիրքերից հետ չի կանգնել, դա հնարավոր չէ։ Ղարաբաղի հարցի լուծում հնարավոր չէ հայկական կողմի միակողմանի զիջումների ճանապարհով։ Այսինքն՝ «հող՝ օդի դիմաց» բանաձև գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին խանգարո՞ւմ է նախկին համակարգի դիմադրությունը. «Բացարձակապես։ Փաշինյանին Ղարաբաղյան հարցի լուծման համար որևէ բան չի խանգարում։ Խանգարող հանգամանքը միակն է, որի մասին ես խոսեցի, այն է՝ Իլհամ Ալիևի առավելապաշտական դիրքորոշումը, որը սնուցվում է Ռուսաստանի կողմից։ Թող պարոն Բրայզան ուրիշ տեղ ուրիշ բաներ չորոնի, որովհետև չի գտնելու, ու դուրս գա այդ մոլորությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում