Դերասան Ջեկի Չանը երկրպագուներից ռուսերենով ներողություն է խնդրել, քանի որ չի կարողացել ժամանել «Վիշապի կնիքի գաղտնիքը» ֆիլմի շնորհանդեսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դերասանի բացակայության պատճառը վերջինի օրակարգում չկանխատեսված փոփոխություններն են։
Չանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին բազմամյա աջակցության համար։
Նա ռուսերեն ասել է՝ «Ներողություն եմ խնդրում» և «Ես ձեզ սիրում եմ»։