Համացանցում հայտնել է Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը: Այն առաջին անգամ ցուցադրվել է Լաս Վեգասի CinemaCon կինոֆորումում: Այս մասին է հաղորդում filmpro.ru-ն:
Սկարլետ Յոհանսոնը Բեսոնի համար նոր մուսա է դարձել: «Լյուսի» մարտաֆիլմում գլխավոր դերը ռեժիսորը հենց Յոհանսոնին է տվել:
Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով իր կամքին հակառակ թմրանյութեր փոխադրող է դառնում: Սակայն, օպերացիան հանկարծակի տապալվում է, երբ պատահաբար այդ նյութը հայտնվում է նրա օրգանիզմում, և գլխավոր հերոսուհին վերածվում է գերհնարավորությունների տեր մարտական մեքենայի:










































