Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպման շրջանակներում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ այսօր մրցեց Լոնդոնի «Չելսի»-ի հետ:
Փարիզյան ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:1 հաշվով: Առաջին խաղակեսում Էյզեկյել Լավեսիի խփած գոլին անգլացիները պատասխանեցին Էդեն Ազարի դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածով: Այդուհանդերձ, դաշտի տերերը կարողացան հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել: Նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիդ Լուիսը, ապա խաղավարտին մոտ հաջողության հասավ Խավյեր Պաստորեն:
Այսպիսով, փարիզյան ակումբն իր համար հարմարավետ հաշվով կմեկնի պատասխան խաղին, որը կկայանա Լոնդոնում:
ՊՍԺ – «Չելսի»` 3:1
1:0 Լավեսի (4’), 1:1 Ազար (27’, 11մ), 2:1 Դավիդ Լուիս (61’, ինքն), 3:1 Պաստորե (90’)











































