Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Որքա՞ն է կազմելու մաքսազերծումը 2020 թ. հունվարի 1-ից հետո

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս

2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով

Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. 107-րդ որոշմամբ: Անկախ միասնական դրույքաչափից, ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն։

Եթե ավտոմեքենայի թողարկման պահը 3 տարուց ավելի չէ, միասնական մաքսային վճարը հաշվարկվում է ներմուծվող ավտոմեքենայի համար սահմանված արժեքային դրույքաչափով, այսինքն` արժեքի նկատմամբ տոկոսադրույքով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը։

Մասնավորապեսեթե ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 8500 եվրոն, օրինակ 7800 եվրո է, և դրա համար սահմանված է միասնական դրույքաչափ՝ ձեռքբերման արժեքի 54%-ի չափով, միասնական դրույքաչափը կհաշվարկվի այս բանաձևով. ՄԴ = 7800€ x 54% = 4212 €։

Սակայն միասնական դրույքաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար: Այսինքն` եթե շարժիչի աշխատանքային ծավալը 2500 խորանարդ սանտիմետր է, հաշվարկը կկատարվի այսպես. 2500սմ3 x 2,5€ = 6250 եվրո:

Հետևաբար վճարման ենթակա գումարը կկազմի 6250 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը պակաս է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Միևնույն 7800 եվրո արժեքով, բայց 1600 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենայի համար միասնական մաքսային վճարի հաշվարկը կկատարվի այսպես. ՄԴ = 7800€ x 54% = 4212 եվրո, բայց ոչ պակաս, քան 1600 սմ3 x 2,5€ = 4000 եվրո։

Այս դեպքում վճարման ենթակա գումարը կկազմի 4212 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը, ի տարբերություն նախորդ օրինակի, գերազանցում է շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Այսպիսով` 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող, նույն արժեքով, բայց աշխատանքային տարբեր ծավալ ունեցող շարժիչներով ավտոմեքենաների համար հաշվարկվում են վճարման ենթակա տարբեր գումարներ։

Ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում: Սակայն եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կսահմանի մաքսային մարմինը՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի։

Այլ է հաշվարկը երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենան անձնական օգտագործման նպատակով ներկրելիս։ Այս դեպքում միասնական դրույքաչափը միայն ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված յուրահատուկ դրույքաչափի արտադրյալն է։ Օրինակ` եթե ներմուծված ավտոմեքենայի թողարկման պահը գերազանցում է 5 տարին, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը 1600 խորանարդ սանտիմետր է, միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը կստացվի այս բանաձևով․ ՄԴ = 1600 սմ3 x 3,5 € = 5 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Կգանձվի նաև բնապահպանական հարկ` կախված մեքենայի տարիքից: Ընդ որում, որքան ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը հին է, այնքան յուրահատուկ դրույքաչափն ավելի բարձր է սահմանված, նույնիսկ եթե շարժիչի աշխատանքային ծավալը նույնն է։

Կարևոր է իմանալ, որ եթե անձնական օգտագործման նպատակով 2019 թվականին ներմուծված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի ներկայում գործող դրույքաչափերով: Բայց եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 28-ին, իսկ «ուղևորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի 2020թ․ հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում