Բրիտանական The Daily Telegraph պարբերականը մոտ ապագայում իրադարձությունները լուսաբանելիս և լուրեր պատրաստելիս կօգտագործի տեսախցիկներով անօդաչու թռչող սարքեր: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով պարբերականի նոր գլխավոր խմբագիր Ջեյսոն Սեյքենին:
Նշվում է, որ թերթը գործի կդնի անօդաչու սարքերի հնարավորությունները, որպեսզի տեսաշարերում լինեն այնպիսի նյութեր, որոնք այլ կերպ շատ բարդ է ստանալը:
Ըստ Սեյքենի, նոր մոտեցումը մեծ պահանջարկ կունենա հատկապես սոցիալական կայքերում և բլոգներում: Սակայն, թերթի տպագիր տարբերակից հրաժարվելու ծրագրեր չկան:








































