Ահաբեկիչ Ուսամա բեն Լադեն Համզայի որդին ոչնչացվել է ԱՄՆ-ի իրականացրած գործողության արդյունքում՝ ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:
«Խամզան՝ Ալ-Քաիդայի բարձրաստիճան անդամը և Ուսամա բեն Լադենի որդին, սպանվել է Աֆղանստանի և Պակիստանի տարածաշրջանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողության ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ մեջբերում է Fox News-ը:
Բեն Լադեն կրտսերի մահը ոչ միայն կզրկի «Ալ-Քաիդային» կարևոր առաջնորդական հատկություններից և հոր հետ խորհրդանշական կապից, այլև «կխաթարի խմբի կարևոր գործողությունները»,- ասված է Ամերիկայի առաջնորդի հայտարարության մեջ: «Համզա բեն Լադենը պատասխանատու էր տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ կապի և աշխատանքի համար», – ասել է Թրամփը: