Aravot.am-ի փոխանցմամբ՝ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ մերժել է անազատության մեջ գտնվող փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի միջնորդությունը՝ դատախազի բացարկի վերաբերյալ:
Մեղադրանքի ընթերցումից հետո Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն վատ է զգում և միջնորդեց դատական նիստը հետաձգել:
Դատավորն ասել է, թե նրա տեսքից չի երևում՝ վատ է զգում:
Պարոն Ավետիսյանն էլ անկեղծացել է. «Լավ չեմ զգում. հիմնական խուցից ինձ առավոտյան տասից իջեցրել են սպասողական խուց, երեք ժամ պահել են՝ զրոյական ջերմաստիճանի տակ, ոչ մարդկային վիճակում: Խնդրում եմ՝ նիստը հետաձգեք»: Չնայած դատավորը համոզեց՝ մի քիչ էլ դիմանալ, լսել այսօր դատարան եկած երկու վկաներին, բայց պարոն Ավետիսյանը մնաց անդրդվելի: Դատարանը որոշել է բավարարել միջնորդությունը. Նիստը հետաձգվել է:
Մանրամասները՝ aravot.am-ում








































