Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանում ստեղծվելու է հայկական կողմից պահանջվող եկեղեցիների հարցերով հատուկ հանձնաժողով, սակայն պետությունը չի միջամտելու հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաճավարիանին։
Նրա խոսքերով՝ խորհրդարանի ընդունած օրենքը չի շոշափում ունեցվածքային հարցեր. «Եթե բարձրացվեն այնպիսի հարցեր, ինչպիսին է, ասենք, չգործող եկեղեցիների հանդեպ հայկական կողմի հավակնության հարցը, ապա եկեղեցու և պատմաբանների մասնակցությամբ կստեղծվի համատեղ հանձնաժողով, որը որոշում կընդունի, իսկ պետությունն էլ չի միջամտի դրան»։
Նշվում է, որ հայկական եկեղեցին բարձրացնում է Թբիլիսիում գտնվող 6 եկեղեցիների հանձնման հարցը։










































