«4 ամիս է մենք խորհրդարանում ասում ենք այն, ինչ որ իրենք հիմա ասեցին: Այսինքն հարկավոր է ընդամենը դիմել դատարան և ճնշում գործադրել դատարանի վրա, որպեսզի կրկնեն այն, ինչ մենք ասում ենք արդեն 4 ամիս: Իրենք հաշվի են առել նաև քաղաքական վիճակը, նաև այն, որ մենք հիմա պատրաստվում ենք կառավարության հրաժարականին: Այդ բոլոր բաղադրիչները գումարվել են՝ քաղաքական վիճակ, 4 խմբակցությունների համատեղ աշխատանք և հավակնոտ հայտարարություններ առաջիկայի հետ կապված»,-այսօր ՍԴ որոշումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցությամն պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ դրան կարելի է գումարել նաև քաղաքացիական խմբերի աջակցությունը:
«Բոլորը առանձին բաղադրիչներ են և իրենց ազդեցությունը թողել են ՍԴ այսօրվա որոշման վրա»,-ասաց նա:








































