Հուլիսի 11-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02:30-ի սահմաններում «ՎԱԶ-210130» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզվում են) Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին բախվել է ճամփեզրյա քարերին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 1969 թ. ծնված Միքայել Միքայելյանը, տեղում մահացել է, իսկ մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































