Կիպրոսի Եվանգելոս Ֆլորակիս ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում է նաև Կիպրոսի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Անդրեաս Իոանիդեսը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Ընդհանուր առմամբ ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել է 12 մարդ: Իոանիդեսից բացի զոհվել է նաև ռազմաբազայի ղեկավար Լամբրոս Լամբրոուն, ինչպես նաև 6 հրշեջ և 4 զինվորական: Եվս 62 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղեկություններ են հայտնվում, որ մահացածների թիվը կարող է ավելանալ, քանի մի քանիսը դեռևս համարվում են անհայտ կորած:
Եվանգելոս Ֆլորակիս ռազմաբազայում հուլիսի 11-ին տեղի է մի քանի պայթյուն: Հայտնվում էր, որ պայթյունը տեղի է ունեցել Իրան և Սիրիա տեղափոխող նավից առգրավված զինամթերքի պահեստում։ Տեղի ունեցածից հետո պաշտպանության նախարարը և Ազգային գվարդիայի ուժերի հրամանատարը հրաժարական են տվել:
Պայթյունի հետևանքով անջատվել է Կիպրոսի ամենամեծ էլեկտրակայանը, որը մատակարարում է երկրի էլեկտրաէներգիայի 60%-ը: Ինչպես նաև մեծ վնաս է հասցվել բազային հարակից բնակելի թաղամասերին. ավելի քան 150 մարդ ստիպված է եղել լքել իրենց բնակարանները: Դժբախտ պատահարի հետևանքով Կիպրոսում հայտարարվել է եռօրյա սուգ: