Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Բոլթոնը գնաց, Պուտինը կգա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաեւ Հայաստանում` ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլեւ որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո` շատ հստակ մեսիջներով` Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին ու արցախյան խնդրին առնչվող:

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանին հարցրինք` այդ հրաժարականն օրակարգային փոփոխություններ կմտցնի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում․ հայտնի է, որ Բոլթոնն առավել կոշտ արտաքաղաքական մոտեցումների կողմնակից էր։

«Պետք է հասկանալ` ով է անվտանգության հաջորդ խորհրդականը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղությամբ են ընթանալու հարաբերությունները։ Բոլոր դեպքերում, պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ էին հաստատվել»:

Հանդիպումների ի՞նչ մակարդակ է սպասվում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ժամանակ։ «Հենց այս պահին, երբ Դուք այդ հարցն ուղղում եք ինձ, տեղի է ունենում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի այցը Հայաստան»: Այն կանխորոշիչ կլինի՞ ապագա հանդիպումների համար։ «Իհարկե»:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկ վերջապես հայտարարեց, որ Վ. Պուտինը կգա Հայաստան․ ի՞նչ եք կարծում՝ դա կապվա՞ծ էր Բոլթոնի հրաժարականի հետ: «Ես պարզապես գիտեմ, որ պարոն դեսպանը հայտարարել է` Վ. Պուտինը կգա Հայաստան»:

Սկսել եք նախապատրաստվե՞լ այցին։ «ԵՏՄ նիստի նախապատրաստությունները սկսվել են կես տարի առաջ»։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում։ «Ես նման ինֆորմացիա չունեմ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում