Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վստահ եմ՝ վարչապետը հետ է կանչելու Ամուլսարի վերաբերյալ որոշումը. Արման Բաբաջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր ը:

– Դուք երևի ԱԺ միակ պատգամավորն եք, որ այսօր մասնակցել է ընդդեմ Ամուլսարի շահագործման բողոքի ակցիային: Ինչո՞վ է բացատրվում այն, որ միայն Դուք եք եղել հանրության կողքին, և ի՞նչ մթնոլորտ է եղել այսօր ԱԺ-ում, որովհետև կարևոր օր էր, ենթադրում եմ՝ հարցուպատասխանի ժամանակ պետք է շոշափված լիներ նաև այդ խնդիրը:

– Չեմ կարող իմ գործընկերների փոխարեն պատասխանել, թե ինչու նրանք ժողովրդի կողքին չէին կամ բնապահպանական ճակատի հրավիրած հավաքի մասնակիցների հետ չէին, բայց անկեղծորեն ես էլ էի կարծում, որ այսօր հրավիրված ԱԺ հարցուպատասխանի գլխավոր թեման պետք է լիներ Ամուլսարը, մինչդեռ, ի զարմանս ինձ, այդպես չեղավ: Ես հարց տվեցի, ինձ չբավարարեց վարչապետի պատասխանը, և մինչև այն պահը, քանի դեռ ես նիստերի դահլիճում էի, այլ հարց չհնչեց Ամուլսարի վերաբերյալ:

– Դուք համոզվա՞ծ եք, որ Ամուլսարի շահագործումը սխալ է:

– Ես սա որպես քաղաքական հարց եմ դիտարկում, չեմ կարծում, որ պետք է իրավական հարթություն մտնեինք (այն, ինչ արեց վարչապետը), առավել ևս, եթե բնապահպանական ռիսկեր կան. մենք տեսանք ELARD-ի եզրակացությունը, հայտնի նամակը ռիսկերի վերաբերյալ, և նախօրեին տեղի ունեցած երկրաշարժը նույնպես պետք է դիտարկել որպես ռիսկ, որը որևէ ձևով չի կարող ղեկավարել «Լիդիան»-ը: Իսկ «Լիդիան»-ն ընդունել է, որ այդպիսի ռիսկի դեպքում ինքը չի կարող կառավարել ջրերի անաղարտությունը: Ես կարծում եմ, որ «Լիդիան»-ը պիտի ենթակա լիներ իրավաքաղաքական այն գնահատականին, որին մենք այնքան ձգտում ենք: Քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժը պարտավոր է առնվազն նախորդ 20-ամյա ռեժիմի վերաբերյալ հստակ իրավաքաղաքական գնահատական տալ, որն իր հետևանքները կունենա: «Լիդիան»-ն իր թույլտվությունները սկսել է հավաքել 2005-2006 թվականներից, իսկ մեզ հայտնի են, թե դրանք ինչ թվականներ էին, առավել քան վստահ ենք, որ այդ թույլտվությունները կոռուպցիոն մեխանիզմներով ու կոռուպցիոն ճանապարհով են ձեռք բերվել Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Եթե մենք կարողանայինք բացահատել այդ կոռուպցիոն շղթան, պետք էր այն վիճարկել դատարանում, իսկ այդպիսի հայց արդեն 2 տարի է կա Վճռաբեկ դատարանում. պետք էր վիճարկել նրանց ստացած թույլտվության օրինականությունը:

– Ե՞րբ պետք է դա արվեր:

– Դա արվել է երկու տարի առաջ, և ես զարմանում եմ, որ վարչապետն այս պահին դա ավելի անկարևոր է համարում, քան այն հայտարարությունը, որ նա արեց նախօրեին:

– Վերադառնանք Ձեր քաղաքական հարցապնդմանն այն մասին, որ «Լիդիան»-ին տրված լիցենզիայի համար նոր իշխանությունը պատասխանատու չէ:

– Ես ասում եմ՝ ինչո՞ւ եք պատասխանատվություն վերցնում մի իշխանության տված լիցենզիայի համար, որին հռչակել եք կոռուպցիոն, հանցավոր և այնպիսի տնտեսական կառուցակարգի հեղինակ, որը մեր երկիրը կեղեքել է, հարստահարել է, դրել է հանցավոր ուղու վրա:

– Նախորդ իշխանության ժամանակ ստորագրված հազարումի համաձայնագրեր կան «Լիդիան»-ի համաձայնագրի նման, պատկերացնո՞ւմ եք՝ նոր իշխանությունը այդ բոլոր համաձայնագրերի չեղարկմանը գնա:

– Բայց մենք չունենք այսպիսի սրությամբ ու այսպիսի հասարակական հնչեղությամբ այլ խնդիր: Կարծում եմ՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի պաշտոնավարման վերաբերյալ համալիր գնահատականը ամեն ինչ իր տեղը կդնի: Եվ եթե կան այդպիսի համաձայնագրեր, ապա պետք է հատ-հատ ուսումնասիրել, եթե իսկապես ուզում ենք մաքրել մեր միջավայրը և առողջացած առաջ գնալ:

– Ամուլսարը կդառնա՞ քաղաքական գործընթացների խթանիչ:

– Ես հույս ունեմ, որ ծայրահեղ դրսևորումների չի հասնի, համենայնդեպս Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող գործիչները, բնապահպանները հեղափոխության ակունքներում կանգնած մարդիկ են և շատ մեծ ցավով են այսօր ընդվզում վարչապետի որոշման դեմ: Հույս ունեմ, որ պայքարը, այնուամենայնիվ, լուրջ ցնցումների չի հասնի, և առավել քան վստահ եմ, որ վարչապետը հետ է կանչելու այս որոշումը, եթե ճիշտ, հետևողական, քաղաքակիրթ պայքար ընթանա: Հույս ունեմ, որ պայքարի արդյունքում շահագործման թույլտվության վերաբերյալ որոշման հետկանչը որևէ ձևով չի թուլացնի Հայաստանի իշխանություններին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք Ամուլսարի մարտահրավերը պատվով հաղթահարել, որովհետև առջևում բազմաթիվ ուրիշ մարտահրավերներ կան՝ արտաքին, ներքին, այնպիսի հարցեր կան, ինչպիսին, օրինակ, վաղը մեկնարկող դատական գործընթացը: Եվ այս պայմաններում այսպիսի հարակից, ուղեկցող խնդիրների համար, որոնք ոչ պակաս կարևոր են և վերաբերում են մեր ապագային, պետք է կարողանանք այնպիսի լուծումներ գտնել, որոնք որևէ ձևով չեն նսեմացնի մյուս մարտահրավերները, որովհետև բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ վերաբերում են մեր երկրին, մեր պետությանը:

– Ի՞նչ ռումբի մասին է խոսքը, որ դրված է Հայաստանի վերափոխումների ընդերքում:

– Կարծում եմ՝ 2018թ. տեղի ունեցած հեղափոխությունը կիսատ է, քանի դեռ այն չի կարողացել լուծել Սահմանադրական դատարանի հարցը: Խորապես համոզված եմ, և առնվազն ՍԴ վերջին շաբաթների հայտարարությունները և գործողությունները, նաև որոշումը հայտնի մեղադրյալի գործով, ապացուցում են, որ այդ դատարանը չի գործում մեր երկրի ինքնիշխանության ապահովման դիրքերից և չի ծառայում մեր երկիրն ավելի ժողովրդավար և անցնցում տեղ հասցնելուն: ՍԴ անդամների աթոռները զբաղեցնող մարդիկ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ռեժիմների հետ ունեն տեսանելի և անտեսանելի, քրեական և կոռուպցիոն կապեր, և նրանք այդ կապերի միջոցով կարողացել են ապահովել նրանց պաշտոնավարման երկարակեցությունը և շարունակականությունը: Քանի դեռ չենք կարողացել հաղթահարել ՍԴ խնդիրը, այսինքն՝ հեղափոխությունը եկել-հասել է Բաղրամյան 10 և առաջ չի անցել, ուրեմն մենք մշտապես այս խնդիրն ունենալու ենք: Երբ ՍԴ նախագահը հանդիպում է մեկ այլ երկրի դեսպանի հետ, և այդ նախաձեռնության, այդ հանդիպման բովանդակության մասին գործադիր իշխանությունը, ԱԳՆ-ն տեղյակ չեն, ԱԳՆ ներկայացուցիչը ներկա չէ այդ հանդիպմանը, ես իրավունք ունեմ կասկածելու, որ այդ երկրի նախագահը, որը շնորհավորում է մեր երկրի գլխավոր մեղադրյալի ծննդյան առթիվ, ուղղակի միջամտում է մեր երկրի ներքին գործերին՝ այս փխրուն քրեական գործի ընթացքի վրա փորձելով ազդել, այդ երկրի դեսպանն ի՞նչ կարող էր խոսել Հրայր Թովմասյանի հետ, եթե ոչ այս զարգացումներից: Պետք է որոշակի կարգ սահմանել: ՍԴ նախագահն ի՞նչ ունի քննարկելու այլ երկրի դեսպանի հետ, նրա միակ և սուրբ պարտականությունը մեր երկրի ինքնիշխանության դիրքերից հանդես գալն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում