Հղիության վերջին ամիսներին գտնվող ամենաթանկ plus size մոդել Էշլի Գրեմը հանրության մեջ է հայտնվել թափանցիկ զգեստով, հաղորդում է Daily Mail-ը:
Մոդելն այցելել է երգչուհի Ռիհաննայի Savage X Fenty ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը: Աստղը լրագրողների համար կեցվածք է ընդունել թափանցիկ գործվածքից պատրաստված սև հանդերձանքով:
Թափանցիկ հանդերձանքի տակ մոդելը կրել է առանց ուսակապի սև բոդի: Գրեմը կերպարը լրացրել է օձի պրինտով վառ կանաչ բարձրակրունկ սանդալներով, փոքրիկ պայուսակով և կոշիկի երանգի ձեռնաշղթայով: Աստղը նույն երանգներն է օգտագերծել աչքերն ընդգծելու համար: