ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանից ամերիկացի լրտեսի տարհանման մասին տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ իրեն ոչինչ հայտնի չէ Ռուսաստանում ԱՄՆ-ի իրազեկիչի մասին։
Թրամփը նաև հավելել է, որ տեսել է ԿՀՎ-ի հայտարարությունն այդ մասին և աջակցում է դրան։