Friday, 26 04 2024
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա

Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների թիվը 100-ի է հասնում և մեծ մասը խախտումներով․ փաստաբան

1953 թվականի սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան, որի շնորհիվ Եվրոպայում ապրող շուրջ 800 միլիոն մարդ կարող է օգտվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որը շատերի համար իրենց խախտված իրավունքների վերականգնման վերջին հույսն է, քանի որ տարբեր՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով պետական դատական ատյանները միշտ չէ, որ անխափան են գործում։

Հայաստանը ևս հնարավորություն ունեցավ, ի թիվս այլ երկրների, օգտվել ՄԻԵԴ-ից։ Առհասարակ, ինչպիսի՞ն է սրա ազդեցությունը Հայաստանի դատական համակարգի վրա․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Արման Զրվանդյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ ազդեցությունը շատ մեծ է։ Հայաստանում ուշադիր հետևում են ՄԻԵԴ-ի վճիռներին, զգայուն են այդ վճիռների նկատմամբ։ Մի շարք փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, այդ վճիռների արդյունքն են։ Օրինակ՝ 2016-17 թվականներին խոշտանգման հանցակազմը ներառվեց Քրեական օրենսգրքում, որը նախկինում չկար։ Սա ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունք է։ Ընդհանրապես, բազմաթիվ օրենքներ և այլ իրավական ակտեր համապատասխանեցվել են ՄԻԵԴ-ի վճիռներին և Եվրոպական կոնվենցիային։ Այդ առումով ազդեցությունը շատ մեծ է»։

Սա իրավական առումով, իսկ բարոյահոգեբանական առումով ի՞նչ կասեք։ Տարբեր հետազոտություններ փաստում են, որ մարդիկ ընկճվում, կոտրվում կամ արտագաղթում են ոչ միայն ֆինանսական խնդիրների հետևանքով, այլ նաև հենց սոցիալական անարդարության հետևանքով՝ երբ չեն կարողանում ճեղքել այդ անարդարության պատը։ Հայաստանի համար ամենածանր շրջանը 2008 թվականն էր։ Այս փուլն այսօր հաղթահարվա՞ծ է․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբանը պատասխանեց․ «Գիտեք, իրավունքների վերականգնումը, իմ կարծիքով՝ սոցիալական արդարության խնդիր չէ։ Դա հենց իրավական խնդիր է։ Ինչպես գրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում՝ առաջնայինը պետությունները են պարտավոր իրականացնել իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն՝ առաջինը պետությունները պետք է պաշտպանեն իրավունքները, և եթե ինչ-ինչ պատճառներով դա նրանց չի հաջողվում, դրանից հետո միայն Եվրոպական դատարանը դա կիրականացնի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում