Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Ամուլսարի օր. ինչ հանգուցալուծում է մոտենում

Սեպտեմբերի 6-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, թերևս, հնարավոր է վստահաբար գնահատել Ամուլսարի օր:

Վարչապետը այդ թեմայով փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, դրանից հետո հանդիպում է ունեցել Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների և բնապահպանների հետ, իսկ հետո «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ղեկավարության հետ: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ օգոստոսի 5-ին էլ եղել է հանդիպում «Սասնա ծռերի» առաջնորդներ Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ և քննարկվող հարցերից է եղել նաև Ամուլսարը, իսկ Սեֆիլյանն ավելի ուշ հայտնել է, որ շահագործման դեպքում Հայաստանում կարող են լինել քաղաքական ցնցումներ, ապա պարզ է դառնում, որ գործ ունենք մոտեցող մի հանգուցալուծման հետ:

Վարչապետի մանևրի ժամանակը սպառվո՞ւմ է, թե՞ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլոր այս կամ այն կերպ ներգրավված կողմերի հետ ձեռք բերել նոր ժամանակի պայմանավորվածություն կամ համաձայնություն, դժվար է ասել: Ամուլսարի հարցը «հեղափոխության ոտքից կառչել» է թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո և այս ընթացքում միայն ավելի ու ավելի ծանրացել: Նոր ժամանակը թեթևացնելո՞ւ է այն: Խիստ կասկածելի է: Իսկ ահա ավելի ծանրանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Միաժամանակ, ակնառու է մի բան, որ թե համացանցում, թե՝ ինչպես Փաշինյանի հետ հանդիպումից հետո Սեֆիլյանի հայտարարությունն է վկայում, հրապարակային քաղաքական տիրույթում ավելի բաց է խոսակցություն ծավալվում այն մասին, որ շահագործման որոշման դեպքում կլինի քաղաքական ցնցում: Ավելին, Ժիրայր Սեֆիլյանը խոսել է այն մասին, որ նախկին իշխանությունը սպասում է, որպեսզի լինի շահագործման մասին որոշում, և Ռուսաստանի օգնությամբ գնան ցնցումների՝ շահագործման դեմ պայքարի առիթն օգտագործելով:

Բայց, միևնույն ժամանակ, դրանով հանդերձ հայտարարում, որ իրենք էլ պայքարելու են շահագործման դեմ: Ի՞նչ կլինի չշահագործելու դեպքում: Սա մի կողմից պարզ է, մյուս կողմից՝ ոչ այնքան: Կլինի միջազգային արբիտրաժ, բայց արդյո՞ք միայն արբիտրաժն է հարցը, թե՞ կան այլ քաղաքական տողատակեր հակառակ կողմում: Իսկ արդյո՞ք Հայաստանը քաղաքական ռիսկեր չունի չշահագործելու, պայմանավորվածությունից հրաժարվելու դեպքում: Եթե դրանք չեն արտահայտվելու այսպես ասած՝ ներքաղաքական ցնցման տեսքով, արդյո՞ք դրանից լինելու են ավելի պակաս ռիսկային կամ վտանգավոր: Պետք է արձանագրել, որ այդ հարցը բաց է, միաժամանակ դա մի թեմա է, որի վերաբերյալ հնարավոր էլ չէ կառավարությունից ակնկալել բաց պատասխաններ: Բայց եթե իրավիճակը զարգանում է կոշտ դիմակայության և, այսպես ասած, մուրճի ու սալի արանքի տրամաբանությամբ, ի՞նչն է լինելու առավելագույն բաց խոսակցության այլընտրանքը՝ Հայաստանն այդ արանքում չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում