Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դադարեցրել է վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիայի և ապագա կառավարության անդամների լսումները խմբակցությունների ձևաչափով և լքել է նիստերի դահլիճը: Լսումը ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում՝ գրում է tass.ru-ն:
Պատգամավորների վրդովմունքի պատճառը «Ամոթ է» շարժման ակտիվիստներին մուտքը լսումների դահլիճ արգելելն է եղել․ ակտիվիստների թվում է եղել նաև Թբիլիսիի բնակիչ Մակո Գոմուրին, որ կորցրել է իր տեսողությունը հունիսի 20-21-ը ցույցերի ցրման ժամանակ: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջել էին, որ Գահարիան խորհրդարանի աշխատողներին խնդրի թույլատրել Գոմուրին, որի անունով տրվել էր անցագիր, հարց տալ հունիսյան իրադարձությունների վերաբերյալ, բայց դա տեղի չի ունեցել:
«Այսօր ես տեղեկություններ ստացա, որ Վրաստանի խորհրդարանը նորից խախտում է կանոնակարգը, փաստորեն նա մեկուսացնում է և չի թույլատրում անցնել այն մարդկանց, ովքեր անցաթուղթ ունեն: Վրաստանի այս կառավարության կողմից օրենքի անտեսումը մեզ համար խորթ չէ, և դա մեզ չի զարմացնում: Հետևաբար, մենք նպատակահարմար չենք համարում ձեր խոսքը նման պայմաններում լսել և դադարեցնում ենք հանդիպումը»,- ասել է խմբակցութան ղեկավար Ռոման Գոցիրիձեն: