Saturday, 09 12 2023
Երևանում հանդիսավորությամբ նշվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնադրման 70-ամյակը
Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին
Պոլիտեխնիկն ու Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհամագործակցեն մի քանի ուղղություններով
«Կովերի պարտեզը» կմնա հայկական․ Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է շարժման ակտիվիստներին
Հայաստանը պետք է լիովին հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից. Ալիև
11:30
Նավթի գներն աճել են. 08-12-23
ՃՏՊ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Իլհամ Ալիևը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար
ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը
Հատուկ մարմին պետք է ստեղծել. ՀՀ-ում «պատմական ադրբեջանական ներկայության» թեզը Բաքուն լեգիտիմացնում է
Վահագն Խաչատուրյանը կմեկնի Արգենտինա. նա կմասնակցի նորընտիր նախագահի երդմնակալությանը
Մեր զենքի բացը շատ մեծ է. Հայաստանը պետք է դառնա ռազմարդյունաբերական երկիր
Լարսը փակ է. Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Իսրայելի դեմ խիստ է խոսում նաև Արևմուտքը. առաջ է մղվում «երկու պետության» օրակարգը
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական համակարգում նախատեսվող բարեփոխումները
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին
Էրդողանի «հաշվետվությունը»
Հանգստյան տան պահակը պահեստից գողացել է գեներատորը և զանգահարել ոստիկանություն
ԱՄՆ-ն մտափոխեց Ալիևին ոչ միայն ճնշում գործադրելով, այլև շահագրգռելով
Երևանը և Բաքուն հաճոյախոսություն փոխանակելով նոր փուլ են սկսում. անսահման լավատեսության առիթ չկա
Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը
ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի ստատուտը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:30
Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը
Ի՞նչ պետք է անել կորած իր գտնելու դեպքում․ ե՞րբ կորած իրը կարող է համարվել գտնողինը
ԱՄՆ-ն հովանոց ապահովեց Իսրայելի համար՝ կանխելով 3-րդ դերակատարի մուտքը պատերազմ
«Մի օր կբացվի Պանդորայի արկղը»․ Էրդողան
Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագիրն ավարտված է
19-ամյա աղջիկը կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին

Մեկնարկեց Ալավերդցի Վահագի ու ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործով դատական քննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ մեկնարկեց Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի գործի դատական քննությունը:

Խոսքը «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործի մասին է:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդցի Վահագն էր՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը:

Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:

Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:

Այս գործով ևս մեկ ամբաստանյալ կար՝ Ռաֆիկ Խ.-ն, ում մասն առանձնացվել ու առանձին էր քննվել նախաքննական մարմնի կողմից: Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Ռաֆիկ Խ.-ն 2017 թվականի ընթացքում նախնական համաձայնության էր եկել ու օժանդակել էր իր մտերիմներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին՝ վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով Ալավերդցի Վահագի ու նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մ.-ի, Արամ Խ.-ի, Դավիթ Բ.-ի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, իր վարած մեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը դեպքի վայր տեղափոխելու, սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցերում օժանդակել էր սպանությունը կատարողներին:

Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:

Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գնացել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոց, իսկ այդ ընթացքում Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:

Վաղ առավոտից հյուրանոցի տարածքում ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում, իսկ երբ նկատել էին, որ Աբգարյանը և ընկերները դուրս են գալիս հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից դուրս գալով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, մտերիմներին օժանդակելու նպատակով ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:

Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ էր գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին էր հայտնաբերվել: Նրա մասով դատական քննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն ըստ էության դատաքննություն այդպես էլ տեղի չունեցավ, քանի ուր Ռաֆիկ Խ.-ի առողջական վիճակը վատացավ, և նա անցած տարի մահացավ…

Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են նաև ներկա գործով երկու մեղադրյալները՝ ծանրացուցիչ հանգամանքներում բուն դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձն իրականացնելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6, 7-րդ, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը: Դատական այս նիստին չէր ներկայացվել գործով տուժող Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, որը մեկ այլ գործով ամբաստանյալ է, ներկայումս կալանավորված է ու գտնվում է ՔԿՀ-ում: Տուժող Վահագն Աբգարյանը դատարանին հասցեագրած դիմումով խնդրել էր իրեն այս ու հետագա նիստերին չհրավիրել, նիստերին մասնակցելու է նրա ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը: Դատական այս նիստում Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ:

Մարինա Աբգարյանը հայտարարեց, որ իրեն է դիմել նաև գործով մյուս տուժողի՝ Գագիկ Մոսինյանի իրավահաջորդը և խնդրել է դատարանում ներկայացնել նաև իրենց շահերը: Հաջորդ նիստին Մարինա Պողոսյանը կներկայացնի լիազորագիր Գագիկ Մոսինյանի իրավահաջորդի կողմից:

Գործով մյուս երեք տուժողների՝ Արթուր Մ.-ի, Դավիթ Բ.-ի և Արամ Խ.-ի վերաբերյալ դատարանը տեղեկություն չուներ, նրանց ուղարկված ծանուցագրերը վերադարձվել էին:

Մեղադրողը միջնորդեց տուժողների վերաբերյալ ՍԷԿՏ համակարգով հարցում կատարել և պարզել՝ ՀՀ պետական սահմանը հատե՞լ են, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ՝ հարցում կատարել ոստիկանության համապատասխան ստորաբաժին՝ պարզելու համար տուժողների ներկա հաշվառման հասցեները:

Գործով մեղադրանքը պաշտպանում է դատախազ Տիգրան Ենոքյանը: Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ տուժողների մասին հարցումներ կատարելու վերաբերյալ:

Դատարանը ճշտեց ամբաստանյալներ Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի անձնական տվյալները: Մեղադրողի հարցին Կարադավիդովը պատասխանեց, որ նախկինում հանդես է եկել նաև «Թամազյան» ու «Խառատյան» ազգանուններով: Կարադավիդովը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 7 ամիս ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին: Նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 12, 13 տարեկան:

Ամբաստանյալների միջև շահերի հակասություն չկա, նրանց շահերը պաշտպանում է մեկ պաշտպան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Տուժող Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով իրեն տրամադրել գործով մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված տեսանյութերն ու որոշ ցուցմունքներ: Հիշյալ նյութերն ընդգրկված չեն եղել տուժողին տրամադրված նյութերի մեջ:

Պարզվեց, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված տեսանյութերը չեն տրամադրվել նաև ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, Մարինա Պողոսյանին ու Ռուբեն Սահակյանին կտրամադրվեն այն նյութերը, որ նրանք պահանջեցին: Իրեղեն ապացույց ճանաչված տեսանյութերի պարունակությամբ կրիչները կտրամադրվեն հաջորդ նիստի սկզբում՝ կողմերի ներկայությամբ կստուգվեն այդ իրեղեն ապացույցների փաթեթավորումն ու կնիքները, դրանք կբացվեն, կպատճենահանվեն, ապա նորից կկնիքվեն՝ մինչև դատարանը դրանք վերստին կբացի՝ այդ ապացույցները հետազոտելու նպատակով:

Քրեական գործը բաղկացած է 12 հատորից:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում