Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հոկտեմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցնելու առաջարկը, հաղորդում է Sky News-ը։
Որոշումն ընդունելու համար հարկավոր էր խորհրդարանականների երկու երրորդի աջակցությունը։ Սակայն նախաձեռնությունն աջակցել է 298 պատգամավոր, 56-ը դեմ է հանդես եկել։
Վարչապետի խոսքով՝ ինքն ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինին առաջարկել է ևս մեկ անգամ դիտարկել համընդհանուր ընտրություններ անցկացնելու գաղափարը։
«Ես կառաջարկեի ևս մեկ անգամ դիտարկել իր անհուսալի դիրքորոշումը»,-ասել է Ջոնսոնը։