Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Ռոբերտ Քոչարյանի տեղը լրջագույն շղթայում

Այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի պատասխանը, որի քննությունը սկսել էր նախօրեին: ՍԴ որոշումից կախված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Դատարանը պետք է որոշի Քրեական օրենսգրքի հոդվածների սահմանադրականությունը, որոնք առնչվում են Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ կա խնդիր, ապա փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք իր գործով դատավարությունը դիմավորի ազատության մեջ: Դա իր հերթին կնշանակի քաղաքական նոր իրավիճակ, որում գործող իշխանությունը կարող է կորցնել ռադիկալ տրամադրված հանրային շերտերի որոշակի վստահություն: Թե որքան են այդ շերտերը, ում համար Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը կամ կալանքը ցուցիչ է կամ իշխանության հանդեպ վերաբերմունքի էական չափիչ, բարդ է ասել, որովհետև չկան այդ առումով սոցիոլոգիական տվյալներ, համենայնդեպս հրապարակված: Ըստ այդմ՝ այդ մասին հնարավոր է դատել խիստ սուբյեկտիվ շփումների և դիտարկումների միջոցով, որոնք, իհարկե, չեն կարող բերել ճշգրիտ եզրահանգման:

Մինչդեռ, այստեղ կան էական խնդիրներ, որովհետև քաղաքական շերտերը իսկապես բազմազան են, և ներկայումս ՍԴ-ում տեղի ունեցածն ու սպասվող վճիռը անկասկած պետք է գնահատել ավելի լայն քաղաքական խնդիրների համատեքստում, որ հնարավոր է լուծվում են Հայաստանում և Հայաստանի շուրջ: Մի կողմից առկա է Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին թեժացրած կամ դրան տանող լիցքեր կուտակած Ամուլսարի հարցը, որն ակնհայտորեն շոշափում է ոչ միայն բնապահպանական և ներքաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական շերտեր, ինչի մասին վկայեցին Ջերմուկում զբոսաշրջության մասին ՌԴ դեսպանի լուսանկար-գրառմանը հաջորդած Հայաստանում Ամերիկյան Առևտրի պալատի զգուշացնող հայտարարությունները: Ի դեպ հետաքրքիր է, որ այսօր նաև հայտնի կդառնա, թե արդյոք Ամուլսարի հարցում պե՞տք է նոր ՇՄԱԳ, թե՞ չկա դրա անհրաժեշտությունը: Այդ ֆոնին Հայաստանում սպասվում է ԵՏՄ Վեհաժողովը, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Պուտինը, և այդ մասնակցության առումով տարածվում են իրարամերժ տեղեկություններ, նրա հնարավոր չգալու, Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու պարագայում Պուտինի հնարավոր բոյկոտի մասին:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ Վեհաժողովի օրերին Հայաստան է հրավիրել Իրանի նախագահին: Իրանի դեսպանը խոսել է Հասան Ռոհանիի մոտալուտ այցի մասին, բայց էական է՝ դա կլինի ԵՏՄ Վեհաժողովի՞ օրերին, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ, արցախյան հարցում Երևանը ամառը փաստորեն օգտագործեց դիրքորոշումները բավականին կոշտացնելու համար, և այդ ֆոնին է տեղի ունենալու արտգործնախարարների հնարավոր նոր հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում, ու նաև այդ առիթով Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, որտեղ կա նաև ինտրիգը, թե հայկական շրջանակների հետ հանդիպումից բացի՝ ԱՄՆ կառավարության ինչ մակարդակով է ընդունելության արժանանալու Հայաստանի վարչապետը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կասկածից վեր է, որ տեղավորվելու է այս շղթայում և այն ամենևին առանձին գործով կայացվելիք առանձին, այսպես ասած, «հակահեղափոխական» որոշում չէ, որ պետք է լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում