Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Քաղաքական հարցերում Վիտալի Բալասանյանը սովորական ստախոս է. Լևոն Զուրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Այսօր ամենաշատ քննարկվող թեման սպասվելիք ՍԴ որոշումն է և քաղաքական ու իրավական կրքերն այս որոշման շուրջ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կախված այս որոշումից:

– Այս որոշումից է կախված Մարտի 1-ի գործի հետ կապված արդարադատության ապագան Հայաստանում: Սեպտեմբերի 12-ին դատարանում պետք է հրապարակվի Ռ. Քոչարյանի մեղադրանքը, երբ մեղադրանքը հրապարակվի, հնչեն ցուցմունքները, որոնք բացահայտում են այդ ահավոր հանցագործության դետալները, Ռ. Քոչարյանը, նրա թիմակիցները և աջակիցները քաղաքականապես կործանված են լինելու: Հակահեղափոխության նպատակը դարձել է այն, որ դա չլինի, և նրանք պետք է օգտագործեն վերջին բաստիոնը՝ Հ. Թովմասյանին: Եթե ՍԴ-ն հաստատի, որ Քոչարյանն անձեռնմխելի է այս հարցում, նշանակում է՝ մեղադրանքը պետք է կարճվի և Մարտի 1-ի դատավարություն, ըստ էության, չի լինի: Ուզում ենք կառուցել նոր պետություն, որի ֆունդամենտի մեջ չպետք է լինեն բազմաթիվ թերություններ, այս առումով Ռ. Քոչարյանի պատասխանատվությունը և արդարադատության պատասխան տալը կարևորագույն բաղադրիչն են, որ նոր պետության շենքը ուղիղ և ամուր կառուցվի: Սա շատ սկզբունքային հարց է, որը վաղը լուծվելու է:

– Եթե արդարադատություն չլինի, պատկերացնո՞ւմ եք հետևանքը քաղաքական իշխանության համար:

– Շատ ծանր է լինելու, և պատասխանատվության մի մասը նաև իրենց վրա է լինելու, որովհետև կարելի էր ավելի շուտ ճշգրիտ մեթոդներով այնպես անել, որ գործը սրան չհասներ… Քաղաքական համակարգի առողջացումը ամբողջական չի լինի, եթե դատական համակարգը նույնպես չհամապատասխանեցվի հեղափոխության իդեալներին:

– Ի՞նչ պետք է աներ իշխանությունը, որ դա արվեր:

– Բոլորս գիտենք՝ Հրայր Թովմասյանը ապօրինաբար զավթել է Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը. պատգամավոր լինելով՝ նա չէր կարող դառնալ ՍԴ նախագահ, պետք է մանդատը վայր դներ, եթե գնային այդ պրոցեսով, նա ՍԴ նախագահ կդառնար 6 տարով: Սահմանադրության կարգը խախտվել է, Ս. Սարգսյանը և Բաբլոյանն էլ են մասնացել լայն դավադրությանը, կատարելով քրեորեն պատժելի արարքներ՝ յուրացրել են իշխանությունը: Ինչո՞ւ չեն պատժվում դրա համար:

– Արկադի Ղուկասյանը երեկ ասել է. «Մարտի 1-ին հանցագործություն եղել է, բայց ապացուցեք մարդու մեղքը, նոր բանտ նստեցրեք»: Ծանո՞թ եք այս արտահայտությանը:

– Կարելի է կալանավորել, հետո ապացուցել մեղքը, դա սովորական իրավական պրոցես է, եթե խնդիրն այն է, որ իրենք ասում են՝ անձեռնմխելիություն կա, և չէիք կարող հետապնդում սկսել և կալանավորել, դրան շատ պարզ պատասխան կա. պատգամավորն ինչ էլ արած լինի, եթե հանցագործության պահին չես բռնել, չես կարող կալանավորել և քաղաքական հետապնդում իրականացնել, մինչև չստանաս ԱԺ համաձայնությունը, պրեզիդենտական անձեռնմխելիությունը նույնքան լայն կիրառում չունի, Սահմանադրության համաձայն՝ նախագահը անձեռնմխելի է այն գործողությունների համար, որոնք բխել են իր կարգավիճակից: Մարդ սպանելը, կաշառք ընդունելը, բռնաբարելը գործողություններ են, որոնց վրա անձեռնմխելիություն չի տարածվում: Հետևաբար, եթե քննիչը որոշում է, որ Ռ. Քոչարյանը կատարել է հանցանք, գործողություն, որը չէր բխում իր կարգավիճակից, նրա իրավունքն է սկսել քրեական հետապնդում և կալանավորում կատարել:

– Նախկինում փաստաբաններն ասում էին՝ ի՞նչ բանակ, ի՞նչ զինվոր, այդպիսի բան չի եղել, հիմա ասում են, որ նախագահն իրավունք ունի զորքը ներգրավել ներքին խնդիրների պատճառով, և որպես առաջին օրինակ բերվում է 1996թ.:

– Զարմանում եմ, որ իրենց իրավաբան են համարում, բայց մինչև հիմա չգիտեն, որ 1995թ. ընդունված Սահմանադրությունը չէր արգելում բանակի գործադրումը ներքին գործերում, ավելին՝ նախագահին թույլ էր տալիս անհրաժեշտ բոլոր միջոցները կիրառել կայունություն հաստատելու համար: Չեմ խոսում այն մասին, որ զոհեր և բախում չի եղել, զուտ ֆորմալ, իրավական առումով 96թ. Լ. Տեր-Պետրոսյանն իրավուք ուներ զորքերը կիրառել, դրանով սահմանադրական դրույթ, օրենք չի խախտել: Քոչարյանն ինքն է նախաձեռնել այն Սահմանադրության ընդունումը, որով արգելվում է բանակի ներգրավումը ներքին քաղաքական հարցերում, և ինքն էլ խախտել է դա:

– Փաստաբանների այդ շրջադարձն ինչի՞ հետ եք կապում:

– Դա ցույց է տալիս, որ գործ ունենք ստախոսների հետ, իրենք իրենց փաստարկներին չեն հավատում, ուղղակի դատավարական տակտիկայում ինչ հնարավոր պաշտպանական գիծ կարողանում են սարքել, փորձում են պահել… Գործ ունենք ոչ թե սկզբունքային մոտեցման, այլ ամեն գնով սեփական կաշին փրկելու մարտավարության հետ:

– Մի դրվագով էլ անդրադառնանք Արցախից եկող տրամադրություններին. Վիտալի Բալասանյանն ասել է. «Ժողովրդի վրա կրակել է Տեր-Պետրոսյանն իր խմբով, կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել»:

– Ես ավելի լավ կարծիք ունեի Վիտալի Բալասանյանի մասին, նրան համարում էի լուրջ մարդ, լավ սպա, մարդ, որը ճշմարտությանը դեմ չի գնա, չենք կարող չընդունել, որ լուրջ գործեր են արվել մեր պաշտպանության, Ղարաբաղի անվտանգության համար, բայց պարզվեց, որ քաղաքական հարցերում նա սովորական ստախոս է: Դա անմիջապես ոչնչացնում, ջնջում է լուրջ քաղաքական, պետական գործիչ դառնալու նրա շանսերը: Ընդհանրապես ռազմական ոլորտից քաղաքական գործիչ դառնալու ճանապարհն անցնելը շատ քչերին է հաջողվել, դա լինում է միայն մի դեպքում, երբ ոչ միայն զինվորական լավ գործիչ ես, այլ նաև ունես քաղաքական հմտություն, լրջություն և հավասարակշռություն: Հաճախ տեսնում ենք այն ֆենոմենը, որ ռազմական հաջողությունների հասած մարդիկ կարծում են, որ դա ավտոմատ կերպով նշանակում է նաև, որ կարող են լուրջ քաղաքական հեղինակություն ունենալ, այդպես չէ:

– Լավ, ինչո՞ւ է նա այդպես ասում:

– Բոլորը գիտեն, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն կրակել, իսկ ինքը Ղարաբաղում նստած էր կամ միգուցե այստե՞ղ է եղել և հենց ուղարկված ուժերի մեջ է եղել, դա էլ պետք է պարզել: Բալասանյանն ակնհայտ ճշմարտությունը շուռ է տալիս: Ինչո՞ւ պետք է ասի մի բան, որը բոլորի համար ակնհայտ սուտ է. սա նշանակում է, որ նա կարծում է, թե այդ «բոյի» մանիպուլյացիան կիրառելի է քաղաքականության մեջ, և դա նսեմացնում է նրա որակները՝ որպես պետական կամ քաղաքական գործիչ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում