Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՄԻՊ-ն ուսումնասիրում է երեխաների խնամք իրականացնող հաստատությունների վերակազմավորման գործընթացը

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ թեմայի առնչությամբ Պաշտպանը կատարել է արձանագրումներ.

Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային կարևորություն է տալիս ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին, որի ապահովման հանձնառություն ունի Հայաստանի Հանրապետությունը.

«Տարիներ շարունակ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը մեր երկրում եղել է երեխաներին և ընտանիքներին աջակցություն տրամադրող հիմնական միջոցը, որը, սակայն, ավելի է նպաստել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների վերաբերյալկարծրատիպերի և նրանց նկատմամբ խարանի խորացմանը։ Այսինքն, առհասարակ, նման հաստատությունների գոյությունը չի բխում երեխաների լավագույն շահից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու չհայտարարված այցերը վկայում են, որ այդ հաստատություններում առկա են բազմաթիվ, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ։ Երեխաների հաստատությունների փակման կամ դրանց վերակազմակերպման գործընթացը պետք է իրականացվի այդ նպատակի համար մշակված չափանիշներին համապատասխան»,-նշել են գրասնեյակից:

Հաշվի առնելով, որ հարցը զգայուն է և ուղղակիորեն շոշափում է բազմաթիվ մարդկանց իրավունքներ ու շահեր՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ծնողներին, ուսուցիչներին, երեխաներին ու առհասարակ հանրությանն իրազեկել հատուկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացի մասին: Դա պետք է անեն լիազոր մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում: Պաշտպանն այս հարցում կաջակցի իր գործընկեր մարմիններին.

Նա անհրաժեշտ է համարել դիտարկել նաև վերակազմակերպվող հաստատությունների փոխարեն նոր ծառայություններ տրամադրող կազմակերպություններ ստեղծելու հարցը՝ հաշվի առնելով առկա դրական փորձի մի քանի օրինակները.

Հաշվի առնելով գործընթացին առնչվող հրապարակված մտահոգությունները՝ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Պաշտպանը հարցադրումներ կուղղի իրավասու պետական մարմիններին: Մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ մարմիններին ուղղված գրություններով, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդառնան երեխաների և ընտանիքների կարիքների գնահատման և նրանց աջակցության տրամադրման, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին կրթական ծառայություններ տրամադրելու դպրոցների հնարավորությունները:Ուշադրություն կդարձվի նաև վերակազմակերպվող հաստատությունների աշխատակիցների զբաղվածության հարցին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր գործընկերների, այդ թվում՝ լիազոր մարմինների հետ համագործակցությունն այս հարցերում:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը կշարունակի գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում Պաշտպանն ունի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով սահմանված անկախ մշտադիտարկող մարմնի կարգավիճակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում