ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումից, կա՞ արդյոք փաստաթուղթ, թե ոչ: Նախարարը նշել է, որ ներկայումս փաստաթղթի շուրջ չեն աշխատում, հիմա բանակցում են այն բոլոր սկզբունքների շուրջ, որոնք ձևավորում են կոմպրոմիսային հնարավոր շրջանակը:
«Սկզբունքները վերաբերում են նրան, թե ինչպես է ընկալվում անվտանգության համակարգը»,-ասաց նա: