Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Ռուս-հայկական հարաբերություններն ու «Սպայկան»

Օրերս տեղի ունեցան արտաքնապես որևէ ընդհանրություն չունեցող իրադարձություններ, որ խորքային առումով փոխկապակցված են, հատկապես հեռանկարային զարգացումների տեսանկյունից: Օգոստոսի 22-ին «Սպայկա» ընկերությունն ահազանգեց, որ Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված ընկերության մեքենաներին չի թույլատրվում հատել ռուսական սահմանը: Ռուս մաքսավորները պահանջում են 2-3 աստիճանում պահվող ամբողջ մթերքը բեռնաթափել տնային ջերմաստիճան ունեցող պահեստներում, «ստուգումների իրականացնելու» նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ բեռները ռենտգեն ստուգման ենթարկվել էին: Մի քանի օրվա քաշքշուկից հետո, ի վերջո, մեքենաներին թույլատրվեց հատել սահմանը: Օգոստոսի 28-ին Երևանում կայացավ ՀՀ ղեկավար դիվանագետների հավաք, «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկում, որում, ի թիվս այլոց, ելույթ ունեցած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով երկրի տնտեսության վիճակը, դիվանագետներին հորդորեց համատեղ աշխատել, քանի որ դրա արդյունավետությունից է կախված լինելու Հայաստանի հաջողությունը: Իսկ վիճակը, նրա ներկայացմամբ, այսպիսին է. «Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին՝ մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները, և դա ստիպում է մեզ մտածել փոփոխությունների մասին, որ պետք է անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար»։ Անդրադառնալով տնտեսության հետագա զարգացմանը, նախարարը շեշտեց. «ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի այսօր և, կարծում եմ, կլինի նաև վաղը՝ որպես մեր ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ …Ոչ հանքահումքային ապրանքների առումով, առաջիկա տարիների մեր ապրանքային շուկան լինելու է ԵԱՏՄ-ի միասնական տարածքը։ Պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում արտադրված ապրանքատեսակները լավագույնս ներկայացնենք արտաքին շուկաներում, կարողանանք բացատրել մեր արտադրողներին դրսի շուկաների հնարավորությունները և աջակցել նրանց արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը։ 12 ոլորտ ենք առանձնացրել, որոնք արտադրական հնարավորություններ ունեն։ Դրանցից յուրաքանչյուրին այնպիսի աջակցություն պետք է ցուցաբերենք, որ իրենք կարողանան ճիշտ ներկայանալ. նրանք ունեն արտադրական էական ներուժ: Մենք այդ աշխատանքը պետք է անենք միասին։ Կարելի է ունենալ վերլուծական խումբ, ձևավորել ուղղությունները և հստակեցնել այն թիրախները, որոնց հետ պիտի երկխոսենք: Դուք պետք է մեզ օգնեք ձևավորել այդ հարթակները և ստեղծել համապատասխան կապեր»,- դիմելով դիվանագետներին, ասել էր նախարարը։

Թե իրականում ինչպիսին է մեր տնտեսության իրական վիճակը, հստակ տեսանելի է «Սպայկայի» տարածած հաղորդագրությունից ու նախարարի արտասանած խոսքից: Այն «Սպայկայի», որ վերջին 10 տարիներին հաստատակամ կա ռուսական շուկայում և սրա մուտքն ու գործունեությունը ՌԴ տարածքում երբեք չի խոչընդոտվել: Պարզվում է, սակայն, որ հատկապես այս տարի մեր արտահանողները գրեթե միշտ լուրջ խնդիրներ են ունենում թե՛ ռուս մաքսավորների և թե՛ ճանապարհային ոստիկանների, անգամ Հյուսիսային Հովկասի հանրապետությունների փողոցային խուժանի հետ:

Մայիսին նույն կերպ մաքսավորները հայաստանյան երկու սառնարան ֆուռերից բեռնաթափել են 40 տոննա ելակը, որպեսզի ստուգեն, չնայած որ դրանք էլեկտրոնային ստուգման ենթարկվել էին: Բեռնաթափված ելակը երեք օր մնացել է մաքսատան սենյակային ջերմաստիճան ունեցող պահեստներում: Հայաստանի մաքսավորների ակտիվ միջամտությունից հետո է միայն այն բարձվել, հասցվել Մոսկվա, որտեղ գործընկեր կազմակերպությունը, բնականաբար, հրաժարվել է ամբողջովին որակազրկված ապրանքն ընդունել: Այդ մասին վարչապետը տեղեկացվել է ու վերջինս հանձնարարել է նույն էկոնոմիկայի նախարարին զբաղվել խնդրով: Դրանից որոշ ժամանակ առաջ ռուս մաքսավորները դարձյալ «ստուգումների նպատակով» բեռնաթափել են ՀՀ-ից Ռուսաստան արտահանվող 4 ֆուռ խնձոր ու առանց որևէ բացատրության մի քանի օր պահել պահեստներում:

Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ սրանք պարբերաբար կեսկատակ-կեսլուրջ տերերից հետաքրքրվել են խնձորի նեխման աստիճանի մասին: Թվարկվածները աչքի ընկնող են ու ինչ-որ կերպ արժանանում են համապատասխան մարմինների արձագանքին: Մինչդեռ, Հայաստանից մեկնող մեքենաների պարագայում միտումնավոր անտեղի ժամերով սպասեցնելը, փաստաթղթերի ձևակերպումները ուշացնելը սովորական երևույթներ են: Նույնպես սովորական ու ընդունված է նաև սահմանը հատելու համար յուրաքանչյուր ֆուռից 40 հազար ռուսական ռուբլի կաշառք վերցնելը:

Փոքրերից՝ ավելի քիչ: Իսկ ճանապարհային ոստիկանների կամայականությունները սահման չունեն: Ընդ որում` այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած ՃՈ կարող է կանգնեցնել բարձված մեքենան ու ժամերով սպասեցնել, անգամ տուգանային հրապարակ տանել: Նման դեպքերում ոչինչ չի օգնում, բացի կաշառքից: Մարդկանց մոտ տպավորություն է, որ մաքսավորներն ու ՃՈ-ները կամ հանձնարարական են ստացել հնարավորինս «աչալուրջ լինել» Հայաստանից բերվող բեռների նկատմամբ (նրանք պնդում են, որ մյուս երկրների մեքենաների նկատմամբ նման վերաբերմունք չի դրսևորվում) կամ էլ, վերջիններս զգալով իշխանությունների վերաբերմունքը, իրենք էլ համանման պահվածք են դրսևորում: Սա է մեր հիմնական իրացման շուկայում տիրող իրավիճակն ու, ինչպես դիվանագետներին ասում էր նախարարը, Հայաստանի ամբողջ արտահանման շուկան կա ու առաջիկա տարիներին լինելու է ԵԱՏՄ-ն, որ իրականում Ռուսաստանն է: Ընդ որում` ՀՀ-ն Ռոստովում ունի հյուպատոսություն, որը նման հարցերում, ինչպես ասում են, չկա: Բնականաբար, այդ ամենին քաջատեղյակ է նախարարը, հատկապես որ գյուղատնտեսության նախարարության մտցնելը էկոնոմիկայի կազմ բացատրվում էր նաև սրանով, որ անհրաժեշտության դեպքում նախարարությունը կարողանա արագ արձագանքել: Ինչպես տեսնում ենք՝ անհրաժեշտություններ լինում են պարբերաբար, բայց նախարարը «արձագանքում» է ընդամենը մեր դեսպաններին ու դեսպանատներին: Ու մինչ ԵԱՏՄ ամեն հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ի ցույց է դնում Հայաստանի ինքնիշխան լինելը (չնայած որ միաժամանակ առիթ է փնտրում հրապարակավ հայտարարելու՝ Ռուսաստանն է մեր միակ ու անփոխարինելի սերը), ռուսները տնտեսական դաշտում, որպես «ռազմավարական գործընկեր», ամեն ինչ անում են մի կողմից ստորացնելու մեր գործարարներին, մյուս կողմից՝ ուղղակիորեն խփելու նրանց բիզնես ու ֆինանսական շահերին: Այն աստիճան, որ «տարիներ ի վեր ցուցաբերած վերաբերմունքի» շնորհիվ յուրային դարձած «Սպայկային» չեն խնայում, դրանով իսկ ինչ-որ բաներ հասկացնելով Հայաստանի իշխանություններին: Ու քանի որ, ինչպես նախարարն էր ասում, մենք չենք կարող փոխել մեր տեղն աշխարհում, մնում է, որ կառավարությունն ու դիվանագետները ձեռք ձեռքի տված մտածեն տնտեսության ոլորտում փոփոխությունների իրականացման մասին, մնում է աջակցել մեր արտադրողներին արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը: Ցավոք, առայժմ մերոնց ընդամենը խոսքով է հաջողվում դա անել: Եվ ներկայացվող գեղեցիկ ծրագրերով: Մինչդեռ, ժամանակին կառավարության մակարդակով ՌԴ-ի համար շրջանառվում էր աջակցության հստակ տարբերակ, որ ռուսական սահմանը հատած հայկական մեքենաների որոշակի քանակություն հավաքվելու դեպքում մեր կամ ռուս ոստիկանները ուղեկցեն մինչև Պյատիգորսկ քաղաք՝ մինչև բուն ռուսական հող: Նախատեսվում էր նաև այնտեղ տարածք վարձակալել, որ կարող էր մեծածախ շուկայի դեր կատարել: Իսկ նրանք, ովքեր կուզենային ավելի հեռուն գնալ, այդտեղից արդեն պետք է ինքնուրույն ճանապարհը շարունակեին: Ցավոք, ծրագիրը մնաց կառավարության գզրոցներում: Իսկ հիմա, չգիտես ինչու, ամեն ինչ սկսում են զրոյից: Առաջիկա տարիների համար մեր հիմնական շուկան տեսնում են Ռուսաստանը, բայց, բացի «ձեռք-ձեռքի տված աշխատելուց», այդ շուկայում ծավալվելու համար ոչ մի ինստիտուցիոնալ, պետական մակարդակով ամրագրված մեխանիզմ չի առաջարկվում, ամեն ինչ դարձյալ թողնելով արտահանողի ուսերին: Իսկ արտահանող գործարարին այս պահին դա է հետաքրքրում, «կանխիկը» դա է, իսկ «ապառիկը»՝ «Մուդիզի» արձանագրած աճը, որով այդպես ոգևորվել էր ՀՀ կառավարությունը, ունեցել ենք նաև 2006-ին, որը, փաստորեն, մեր կյանքում ոչինչ չի փոխել ու այսօրվա արտահանման ուղղված, չեղած ծրագրերի զարգացման առումով դարձյալ ոչինչ չի տալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում