Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է իր երկրորդ զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տեղի է ունեցել Դոնբասում 4 ուկրաինացի քաղաքացիների զոհվելուց հետո: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ զրույցը եղել է նրա նախագահության ընթացքում ամենաբարդ պահը: Այս մասին հաղորդում է «1+1!» հեռուստաալիքը:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև երկրորդ զրույցը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: