Monday, 29 04 2024
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Դասակի հրամանատարն անձամբ է կազմակեպել զինվորի «սամավոլկան»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ սկսվում է Դեկարտ Մովսիսյանի և Գեղամ Գաբրիելյանի գործի դատական քննությունը:

Դեկարտ Մովսիսյանը դասակի հրամանատար է եղել, կոչումով՝ ավագ լեյտենանտ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին, նախապես տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Ղ.-ն ցանկանում է զորամասն ինքնակամ լքել և մեկնել Արտաշատ, իր համար ավտոմեքենայի մաս գնելու շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. նա անձամբ զանգահարել ու զորամաս է կանչել տաքսու վարորդ Պ. Դարբինյանին, ով նույն օրը գնացել է զորամաս ու զինվոր Արտավազդին տեղափոխել է Վարդենիս: Զինվորն այնտեղից մեկ այլ մեքենայով մեկնել է Արտաշատ:

Փաստորեն, դասակի հրամանատարը ոչ թե կանխել է զինվորի անօրինական բացակայությունը, այլ «կազմակերպել է» այն, որի հետևանքով զինվորը տևական ժամանակ չի կատարել իր վրա դրված ծառայողական պարտավորությունները, էական վնաս է հասցվել ծառայության կրման սահմանված կարգին:

Բացի դրանից, փիլիսոփայական անուն կրող ավագ լեյտենանտ Մովսիսյանը 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ի սահմաններում գումարտակի ճաշարանի պետի աշխատասենյակում, վերջինիս ներկայությամբ նույն զինվոր Արտավազդից խնդրել է 500 հազար դրամ:

Զինվորը պատրաստակամություն է հայտնել գումարը հայթայթել:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 4-ի սահմաններում, նախապես տեղյակ լինելով, որ զինվորն ընդգրկված է պարեկային ծառայությունում՝ որպես պարեկ, Դեկարտ Մովսիսյանը, հանդիսանալով պետ ու պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, անձնական՝ գումարային շահագրգռվածությունից ելնելով՝ զինվորի հետ ապօրինի կերպով, ինքնակամ լքել է զորամասի տարածքը:

Նրանք միասին մեկնել են Արտաշատ՝ գումար հայթայթելու:

Ըստ մեղադրանքի՝ Դեկարտ Մովսիսյանը երեք ամսվա ընթացքում նաև հինգ անգամ առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության վայր:

Դեկարտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, և 361 հոդվածի 4-րդ մասով:

Նախկինում էլ դատվածություն ունեցող Դեկարտ Մովսիսյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Այս գործով երկրորդ ամբաստանյալը՝ Գեղամ Գաբրիելյանը, նույնպես դասակի հրամանատար է, ավագ լեյտենանտ:

Ըստ մեղադրանքի՝ Գեղամ Գաբրիելյանը ևս շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, համաձայնության է եկել արդեն հիշատակված շարքային Արտավազդի հետ, որ կարճատև արձակուրդ մեկնելու դիմաց զինվորը 80 հազար դրամ կտա:

Այս զինվորին երկու ավագ լեյտենանտները դարձրել էին իրենց համար «փողային խնդիրներ լուծող» թույլ օղակ՝ դրա դիմաց նրան ապօրինի կերպով ինչ-ինչ ազատություններ «ընծայելով»:

2013 թվականի սեպտեմբերի 19-ին Գեղամ Գաբրիելյանը շարքային Արտավազդի դասակի հրամանատար Գ. Բաղդասարյանի փոխարեն ստորագրել է արձակուրդ տրամադրելու միջնորդությամբ զեկուցագիրը, որի հիման վրա զինվորը սեպտեմբերի 19-ից մինչև 24-ը մեկնել է 6-օրյա արձակուրդ:

Սեպտեմբերի 26-ին Գեղամ Գաբրիելյանն իմացել է, որ շարքային Արտավազդն արձակուրդից վերադարձել է, բայց պայմանավորված գումարը չի բերել:

Ավագ լեյտենանտ Գաբրիելյանը հանդիպել է զինվորին ու պահանջել, որ նա կարճ ժամանակում իրեն տա խոստացած գումարը:

Շարքային Արտավազդը ստիպված է եղել նույն օրն ինքնակամ լքել զորամասի տարածքը, մեկնել Արտաշատ: Այնտեղ նա իր քեռուց վերցրել է 80 հազար դրամ, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին վերադարձել է զորամաս ու պահանջված գումարը տվել է Գեղամ Գաբրիելյանին:

Բացի դրանից, Գեղամ Գաբրիելյանը երեք ամսվա ընթացքում չորս անգամ առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության վայր:

Գեղամ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով և 361 հոդվածի 4-րդ մասով:

Գաբրիելյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում