Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
Տեղեկության համաձայն՝ զրույցի ընթացքում առաջնորդները երկկողմանի հարցրեր են քննարկել, ներառյալ՝ իրավիճակը Սիրիայում։
Հստակեցվում է, որ նախագահները քննարկել են երկրների միջև առևտրային շրջանառությունը մինչև 100 մլրդ դոլարի հասցնելու մտադրությունը և պայմանավորվել շարունակել համագործակցությունը՝ Իդլիբում նոր մարդասիրական ճգնաժամը կասեցնելու հետ կապված, ինչպես նաև ապահովել տեղի բնակիչների պաշտպանությունը։