Tuesday, 14 05 2024
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար

1996-ի ու 2008-ի միջև զուգահեռն անընդունելի է. 10 մարդ են սպանել ու արյան, դիակների վրայով Սերժին սարքել նախագահ

Առաջին անգամ բանակը Երևան է մտել 1996-ին, երբ Տեր–Պետրոսյանի կողմից ճնշվում էին ցույցերը։ Այս կարծիքը նախօրեին իր ասուլիսի ժամանակ հայտնել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով, թե ինչպես է մեր օրենսդրությունը թույլ տալիս զինված ուժերն օգտագործել ներքաղաքական իրավիճակներում։ «Որոշակի տարբերություն կա 1996-ին և 2008-ին զորքերի օգտագործման միջև։ 1996-ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ և բախումներ չլինեն զորքերի և ցուցարարների միջև»,- ասել է Ալումյանը։

«Առաջին լրատվական»-ը այս թեմայի շրջանակներում մի քանի հարց ուղղեց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանին։

Պարոն Մալխասյան, ինչպես եք գնահատում Քոչարյանի փաստաբանի հայտարարությունը։ Կարելի՞ է զուգահեռ անցկացնել 1996-ի և 2008-ի միջև։


-Ոչ մի զուգահեռ հնարավոր չէ։ Դրանք անհամեմատելի իրավիճակներ են։ Քոչարյանը իր թիմի հետ այլևս ոչ մի պաշտպանության շանս չունի, ձեռքները գցել են փրփուրներինց։ Տեր-Պետրոսյանը ե՞րբ է բանակը հանել ժողովրդի դեմ։

Չնայած ինձ համար հասկանալի է նրանց վարքագիծը։ Նման պնդումներ անողները վարձկաններ են։ Քոչարյանը տարիներ շարունակ կեղեքել ու թալանել է ժողովրդին, տիրապետում է միլիարդների։ Հիմա, երբ ծուղակում է, միլիարդների տոպրակը բացել է ու աջ ու ձախ բաժանում է իր փաստաբաններին, վճարովի ցուցարարներին։

Փաստաբաններին 100 հազարավոր դոլարներով փող է տալիս ու աշխատանք է պահանջում։ Նրանք էլ ստիպված գործ ցույց տալու համար ձեռքները գցել են փրփուրներից ու անտեղի համեմատություններ են անում, ինչ-որ բաներ են հորինում։ Նույն Ալումյանը առաջ կտրականապես հերքում էր, թե բանակը մասնակցել է մարտի 1-2-ի դեպքերին։ Իրենց ամբողջ պաշտպանական բարբաջանքը կառուցել էին հենց դրա վրա, որ բանակը չի մասնակցել մարտի 1-ին, մեկ զինվոր անգամ Արցախից չի բերվել Հայաստան, բայց հիմա, երբ ցուցմունքները հրապարակվեցին, ամեն ինչ հայտնի դարձավ, ակնհայտ եղավ, որ բանակը մասնակցել է մարտի 1-ի դեպքերին, Արցախից զորամիավորումներ են բերվել, դրանք ով է ղեկավարել, հիմա էլ ուրիշ բան են բերում մեջտեղ՝ թե բա 1996 թվականին այսպես կամ այնպես, և եթե Քոչարյանին դատում եք, ապա Տեր-Պետրոսյանին էլ դատեք։ Մարտի 1-ի դեպքերով Տեր-Պետրոսյանը համարվում է տուժող, որովհետև նրան տնային կալանքի են ենթարկել, նրա կողմնակիցներին ծեծել են, լցրել բանտերը։ Քոչարյանը իր ինքնահռչակ իշխանությամբ հալածել է Տեր-Պետրոսյանին։ Ինչի մասին է խոսքը։

Այսինքն՝ Ալումյանի հայտարարությունը Դուք դիտարկում եք զուտ որպես պաշտպանության համար արված անհաջող համեմատությո՞ւն։

-Այո, իրենց պլանը ձախողվել է, էլ չգիտեն ինչ անել։ Հասկացող մարդիկ հո գիտեն, թե ինչը ինչպես է կատարվել։

Հասկացող մարդիկ ծիծաղում են նրանց վրա։ Իրենք արդեն ծիծաղելի վիճակում են հայտնվել, ինչը ակնհայտ խոսում է այն մասին, որ այլևս պաշտպանության համար որևէ հիմնավոր փաստարկ չունեն։ Նրանք ջախջախված են։

Պարոն Մալխասյան, զուգահեռ անցկացնելով՝ Ալումյանը ասել է, որ 1996-ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ և բախումներ չլինեն զորքերի և ցուցարարների միջև։

-1996 թվականին ես ներկա եմ եղել այդ դեպքերին։ 96-ին ժողովուրդը մտավ Ազգային ժողով ծեծեց ԱԺ նախագահին, տվեց Արա Սահակյանի գլուխը ջարդեց, Բաբկեն Արարքցյանին ծեծեցին, գլուխը ջարդեցին, բայց ոչ մի ոստիկան ժողովրդին դիմադրություն ցույց չտվեց, չծեծեց, չկրակեց։ Դիմադրություն, կրակոց չի եղել մի իրավիճակում, երբ ժողովուրդը մտել է ԱԺ և ԱԺ նախագահի ու նրա տեղակալի հանդեպ ինքնադատաստան է տեսել։ Ես շատ լավ եմ հիշում այդ օրերը։ Ես հիշում եմ, որ այս օրերին Բաղրամյան փողոցը փակ էր, Տեր-Պետրոսյանի նստավայրի դիմաց շաբաթներով նստացույց էր, և ոչ ոք ժողովրդին այդտեղից ուժի կիրառմամբ չհեռացրեց, փշալար չփռեց, չկրակեց ժողովրդի վրա։

Միայն երկրապահների մի խումբ բերվեց ներկա սիրահարների այգու տեղում, բայց ոչ մի բան չեղավ, ոչ մի կրակոց։ Իսկ ինչ է եղել 2008-ին՝ բանակը հանվել է ժողովրդի դեմ, տանկերը բերվել են փողոցներ՝ ժողովրդի դեմ, դիպուկահարները հանվել են ժողովրդի դեմ։ Ցուցմունքներ կան Մարտի 1-ի գործով, որ Արցախից հատուկ դիպուկահարներ են բերվել, որոնք հավատարմության երդում են տվել, որ կկրակեն ժողովրդի վրա։ Դա էլ եղավ։ Թրքաբար նրանք հարձակվեցին ժողովրդի վրա, կրակեցին, սպանեցին մարդկանց ու արյան ու դիակների վրայով Սերժ Սարգսյանին դարձրին նախագահ։ Այս իրավիճակում ինչպես կարելի է համեմատություն անցկացել 1996-ի ու 2008-ի միջև։ Այնպես որ, Ալումյանի ասածը ձայն բարբառոյ յանապատի է։ Նա փողի դիմաց վաճառվել է և պետք է աշխատանք ցույց տա, որ արդարացնի իրեն վճարվելիք միլիոնները։ Ժողովուրդն ասում է՝ շունը հաչում է, քարավանը գնում է։ Ինչքան ուզում են, թող հաչեն, դրանից ոչ մի օգուտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում