Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է Երկրորդ աշխարհամարտի սկսման 80-ամյակի կապակցությամբ Վարշավա մեկնելուց: Այդ մասին հայտնում է Rzeczpospolita-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ Լուկաշենկոն որոշել է Լեհաստան չայցելել՝ որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համերաշխության նշան, քանի որ վերջինս չի հրավիրվել միջոցառմանը:
Նշվում է, որ նույն պատճառով Բելառուսը չի հրավիրել Լեհաստանի կառավարությանը հիշատակի միջոցառումներին, որոնք նվիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Հաղորդվում է, որ ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: