Wednesday, 15 05 2024
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը մտել է լճացող բանավեճերի փուլ․ Արշակ Բանուչյան

Ակնկալվում էր, որ թավշյա հեղափոխությունից հետո շատ արագ տեղի է ունենալու մշակութային հեղափոխություն, արժեքների հեղափոխություն: Ի՞նչն է խանգարում, որպեսզի արագացնենք այդ գործընթացը՝ հաշվի առնելով, որ մշակույթն է այն շարժիչ ուժը, որ ամեն ինչի, թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին զարգացումների հենքում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Մայր դիվանի տնօրեն Արշակ Բանուչյանն ընդգծեց. «Մշակույթի մեջ հեղափոխություն լինում է այն ժամանակ, երբ հանճարեղ արվեստագետ է հայտնվում: Այսինքն՝ մշակույթի մեջ հեղափոխություն անողը մշակութային գործիչն է, և ոչ թե քաղաքական գործընթացների հետևանքով է մշակութային հեղափոխություն տեղի ունենում:

Կարծում եմ՝ Խորհրդային Միության կառավարման միակուսակցական համակարգից դուրս գալով՝ մշակույթի, կրթության և մյուս բոլոր ոլորտներն անտեր մնացին, որովհետև սովոր էին, որ իրենց պետք է ինչ-որ բան ասվեր… Արտաքին աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով, բայց դա չպետք է լիներ այնպես, որ մշակույթի նախարարությունը դառնար պրոտոկոլի բաժին: Նախաձեռնողականություն է պետք, բայց դրանից առաջ պետք է երազանք ունենալ… Այսօր պետք է մեր երազած պետության սերմերը դնել:

Իմ տպավորությամբ՝ մենք ուշանում ենք արդեն, մենք մտել ենք տևական, ոչինչ չստեղծող բանավեճի մեջ: Բոլորս մեկ նավակի մեջ ենք, և ամեն մեկիս շարժումը ճոճում է նավակը… Մենք պետք է այնպիսի գործողություններ անենք, որոնք հարյուրավոր տարիներ հետո պտուղ պետք է տան: Իսկ ինչու ենք դանդաղում. որովհետև դիսկուրսը դարձել է անիմաստ վեճ: Ստեղծագործ աշխատանքը միավորող է, պետք է, որ երազանքի շուրջ միավորվեինք:

Մշակութային քաղաքականությունը երեք հիմնական ոլորտ ունի՝ մշակութային ժառնագության պահպանություն, մշակութային կրթություն և մշակութային ստեղծագործ պրոցեսներ: Հին ժառանգությունը չպետք է քանդել, քանի որ վատի հետ լավն էլ կոչնչանա, բայց պետք է նոր, փորձարարական մեխանիզմներ ստեղծել. նոր գինին հին տիկերում չեն պահում»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ եթե լուրջ փոփոխություններ չիրականացվեն կրթության համակարգում, չի փոխվելու մեր հայացքը կյանքի նկատմամբ: «Մեր համակեցության կանոնները դեռևս չեն փոխվել,-նշեց Արշակ Բանուչյանը,- չարացած ենք միմյանց նկատմամբ՝ փոխանակ միասին մի ճշմարտության հասնելու և դրա համար ուրախանալու»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում