«Իմ սուբյեկտիվ կարծիքը հետևյալն է. այս պահին եզրակացությունը տրվել է դրական, և կշեռքի նժարին դնելու դեպքում մենք դրանից ավելի շատ օգուտ կունենանք, քան վնաս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին:
Պատգամավորը նշեց, որ պառակտում չկա խմակցությունում.«Ժամանակին ասում էին իշխող ուժի պատգամավորները եկել են, որ միայն կոճակ սեղմեն: Մենք այս եզրույթին վերջակետ ենք դնում»: