Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը MAKS-2019 ցուցահանդեսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիտել է ռուսական նորագույն ՍՈՒ-57 կործանիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ղեկավարները հատուկ սանդուղքով բարձրացել են ինքնաթիռի սրահ և զննել այն: Դրանից հետո նրանց են միացել երկու երկրների պաշտպանության նախարարները:
MAKS այցելելուց հետո պետությունների ղեկավարների միջև բանակցություններ տեղի կունենան: Առաջնորդները կքննարկեն սիրիական Իդլիբ նահանգում և Ուկրաինայում տիրող իրավիճակները:
https://www.youtube.com/watch?v=hEC5QTzzFiM&feature=youtu.be