ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերությունն աճել է 8.7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33.8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները աճել են 28.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9% ով: