Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել է երկրի արևմտյան Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջան՝ հետազոտելու այնտեղ առկա պատմամշակութային արժեքների վերանորոգման խնդիրը։
Գյունայի ուշադրությունից դուրս չի մնացել այնտեղ գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Գյունայը հույս է հայտնել, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին։ Դրանց ավարտից հետո եկեղեցին կգործի որպես թանգարան և մշակութային կենտրոն։
Հիշեցնենք, որ 1881 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին երկար ժամանակ գործածվել է որպես պահեստ։









































