Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնալ Ռուսուդան Կերվալիշվիլին հայտարարել է, որ կրոնական կարգավիճակի մասին օրինագծի ընդունումը կասկածների տեղիք չի տալիս, քանի որ պետության ու ուղղափառ եկեղեցու հարաբերությունները հաստատվել են սահմանադրական համաձայնագրի հիման վրա, ինչն առավել վեր է, քան Քաղաքացիական օրենսգիրքը.
«Ոչ ոք գաղտնի մտադրություններ չուներ, այդ օրինագծի հաստատումն ավելի շատ մտահոգում է պատգամավորներին, քանի որ նրանք վախենում են, որ Վրաստանի պատրիարքի մոտ տպավորություն չառաջանա, թե խորհրդարանը գնում է Վրացական եկեղեցու դեմ։
Քաղաքացիական օրենսգրքում ուղղումներն անկարելի է համեմատել սահմանադրական համաձայնագրի հետ, որը ստորագրել է Վրացական ուղղափառ եկեղեցին։ Վստահեցնում եմ, որ բոլոր հարցերը պարզվում են և կստեղծվի առավելագույն հաղորդակցություն՝ այդ թյուրիմացությունը վերացնելու համար»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրինագծի ընդունմամբ Վրաստանում իրավաբանական անձի կարգավիճակ են ստանում Հայ առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և բապտիստական եկեղեցին։











































