Wednesday, 10 06 2026
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին

ՀՀ բնակչության 44 տոկոսը պատրաստ է արտագաղթելու. ո՞րն է պատճառը (տեսանյութ)

Յուրաքանչյուր տարի աշխարհի բնակչությունն ավելանում է մոտ 78 միլիոն մարդով, իսկ 2011 թ. կհասնի 7 միլիարդի:

Այլ հարց է՝ կկարողանա՞ն նրանք միասին ապրել առողջ մոլորակում։ Դա կախված է արդեն այսօր ընդունվող որոշումներից և կատարավող քայլերից: Բնակչության համաշխարհային օրը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեկնարկում է «Աշխարհը՝ 7 միլիարդ և 7 միլիարդ գործողություն» արշավը, որն ուղղված է ավելի արդար և կայուն աշխարհի ձևավորմանը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Անկախ փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ավելացրեց, որ այսօր Հայաստանը կանգնած է ժողովրդագրական մի շարք խնդիրների առաջ, որոնց թվում են ցածր ծնելիությունը, բնակչության ծերացումը, արտագաղթը և մահացության աճը:

Նրա դիտարկմամբ՝ տարիներ առաջ մեր տարածաշրջանում մենք կազմում էինք մեր սահմանակից երկրների բնակչության 3 տոկոսը, այսօր 2 տոկոսն ենք կազմում, իսկ 10 տարի հետո կկազմենք 1 տոկոսը և այսպես շարունակ:

Ինչևէ, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության մասին ասուլիսի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, որը վկայում էր, որ Հայաստանի ընտանիքների 57 տոկոսի համար ցանկալի է 3-4 երեխա ունենալը, մինչդեռ երեխաների այժմյան միջին թիվը 2 է: Ընդ որում՝ մոտակա 3 տարիների ընթացքում երեխա ունենալու ցանկություն չունեն հարցվածների ավելի քան երկու երրորդը:

Ի դեպ, հետազոտությունը իրականցվել է 2009 թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ազգային վիճակագրական ծառայության կողմից: Սոցհարցումը նաև ցույց է տալիս, որ ընտանքիներին երեխա ունենալուց հետ են պահում երեխայի՝ լավ ապագա ունենալու դժվարությունը, ամուսիններից մեկի չցանկանալը, բնակարանային վատ պայմանները և մի շարք այլ օբյեկտիվ պատճառներ:

Սակայն ամենամտահոգիչն այն էր, որ հարցվողների 44 տոկոսն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել Հայաստանը և բռնել արտագաղթի ճանապարհը:

Գարիկ Հայրապետյանը նաև ավելացրեց, որ, համաձայն ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժնի կանխատեսումների, աշխարհը 8 միլիարդի կհասնի 2025 թ., 9 միլիարդի ՝ 2043 թ., իսկ արդեն 10 միլիարդի՝ 2083 թ.: Հայաստանի բնակչությունը, ըստ կանխատեսումների, 2050 թ. կլինի 2.3-2.5 միլիոն:
Սակայն անկախ փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշեց, որ սրանք մոտավոր թվեր են, քանի որ աշխարհի բնակչությունը հնարավոր չէ հաշվել այնպես, ինչպես սեփական գրպանի գումարները: Միաժամանակ ավելացրեց, որ այս տարի մենք կանցկացնեք մարդահամար, որը, քիչ թե շատ, մեր ազգաբնակչության մոտավոր պատկերը կներկայացնի:

Ասուլիսին հրավիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանից հետաքրքրվեցին, թե կառավարությունը ի՞նչ է անում ստեղծված իրավիճակի բացասական հետևանքները կանխարգելելու առումով:

Նա նշեց, որ 2011 թ. պետբյուջեում 4 միլիարդ 475 միլիոն դրամ է տրամադրվել 4-րդ և ավելի երեխաներ ունեցողներին խրախուսման նպատակով։

Ծննդօգնությունը և մինչև 7 տարեկան երեխաների բուժումը անվճար է դարձվել։

2011 թ. վերջին տվյալներով՝ 425 երիտասարդ ընտանիքների բնակարանային վարկ է ֆինանսավորվել, որոնցից մոտ 170-ը՝ մարզերում:

Նա միաժամանակ համաձայնեց, որ ոչ բոլոր երիտասարդ ընտանիքներին է հասանելի բնակարան ձեռք բերելը՝ առաջ քաշված պահանջների պատճառով:

Ինչ վերաբերում է պետության իրականացրած միջոցառումներին՝ համաձայնեց, որ դրանք չի կարելի համարել իդեալական, քանի որ լրացնելու շատ բացեր դեռ կան:

Ամեն դեպքում, անկախ փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը մի շատ կարևոր դիտարկում արեց: Նրա խոսքերով, եթե բնակչության 44 տոկոսը պատրաստ է արտագաղթելու, ապա այստեղ ոչ ծննդօգնության, ոչ բնակարանների վարկավորման, ոչ էլ 4-ից ավելի երեխաներին խրախուսման նպատակով տրվող գումարները ստեղծված իրավիճակին լուծում կտան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում