Լուրեր
Մակունցը դեմ է Ամուլսարի հարցը հանրաքվեի դնելուն
  • 13:30
  • 2019-08-23
  • Դիտումներ՝ *

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը համաձայն չէ, որ կուսակցությունում պառակտում կա Ամուլսարի հարցով.«Կարծիքների բախումը, այդ թվում՝ դրանք հանրային հնչեցնելը ես չէի որակի որպես պառակտում: Պարզապես մենք ականատես չենք եղել հանրային քննարկումներին թեկուզ միևնույն քաղաքական թիմը ներկայացնող մարդկան շրջանակում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նա:

Մակունցի խոսքով՝ Ամուլսարի խնդիրը բնավ ԱԺ տիրույթում չէ, այն նույնիսկ կառավարության տիրույթում չէ, այլ քրեական գործի շրջանակներում կայացվող որոշում է, որը անում է համապատասխան մարմինը: Նա նշեց, որ դեմ է այս հարցը հանրաքվեով լուծելուն:

  • Դիտումներ՝ *