Իսրայելի զինծառայողները Գոլանի բարձունքներում սխալմամբ գնդակոծել են քաղաքացիական թռչող սարք՝ այն սիրիական համարելով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանակային մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երբ զինվորականները հասկացել են, որ քաղաքացիական ինքնաթիռ են թիրախավորել, դադարեցրել են կրակը։ Թռչող սարքի բնույթի մասին տեղեկություն դեռ չկա։
Բանակում պահանջել են հետաքննել միջադեպը։
Հստակեցվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։