Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել

Ամուլսարի հարցով վարչապետին սխալ տեղեկություն են տվել. Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվեն

Ամուլսարի շուրջ զարգացող իրադարձությունները քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանին և Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանին:

Ինչպես նշեց Անդրիաս Ղուկասյանը, արտախորհրդարանական ընդդիմությունը ևս այս հարցում պասիվ չէ, և իրենց կուսակցությունն այսօր տարածում է մի տեսանյութ՝ ցույց  տալով, որ Նիկոլ Փաշինյանը իրականում չի կարդացել «Էլարդի» եզրակացությունը. ««Էլարդը» բոլոր 13 հարցերին տվել է բացասական պատասխան, այսինքն՝ նրանց եզրակացությունից կարելի է գալ այն եզրահանգման, որ Ամուլսարի շահագործման համար հիմք հանդիսացող թույլտվությունները տրվել են թերի տեղեկությունների, թերի պատրաստված փաստաթղթերի հիման վրա: Ակնհայտորեն վարչապետին սխալ տեղեկություն են տվել»:

Նրա խոսքով՝ ըստ էության «Էլարդը» հաստատել է բնապահպանների բոլոր պնդումները. «Իսկ թե որտեղից Նիկոլ Փաշինյանը եզրակացություն ստացավ, որ տվյալ փորձագիտական եզրակացությունը հիմք է տալիս ենթադրելու, թե վտանգ չկա Սևանի և Ջերմուկի ջրերի համար՝ հասկանալի չէ, որովհետև այդ փաստաթղթից կարելի է ճիշտ հակառակ հետևություններ անել»:

Անդրիաս Ղոկասյանը հավելեց, որ «Էլարդի» այդ եզրակացությունը հիմք է առ այն, որ «Լիդիանը» երբեք չի կարող արբիտրաժում պնդել, որ իր նկատմամբ կատարվել է որևէ ոտնձգությւոն:

Իսկ թե ով է վարչապետին նման թերի տեղեկատվություն փոխանցել, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կրկնեց որպես լոբբիստներ շրջանառվող Տիգրան Ավինյանի, Էդուարդ Աղաջանյանի, ՀՀ նախագահի անունները. «Թե դրանք որքանով են հիմնավորված՝ ես չեմ կարող պնդել, բայց միշտ, երբ խոսքը խոշոր ներդրման մասին է, գտնվում են այդ շահը հետապնդող շրջանակներ: Սակայն արդյո՞ք վարչապետ Փաշինյանը ինչ-ինչ նկատառումներով (համոզված եմ՝ ոչ շահադիտական), ինչպես ասվում է ռուսերեն բանաստեղծության մեջ՝ ուրախ չէր խաբվել և նախապես հակված չէր հանքի շահագործմանը: Նա կարծես այդ տեղեկատվական հոսքից ընտրում է իրեն ավելի հաճո եզրակացությունները, որոնք հաստատում են իր կանխավ կայացրած որոշումը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում