Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սա ծուղակ է․ պետք է հասկանալ՝ Հայաստանին ինչ է սպասվում

Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ հայկական լրատվամիջոցների ամենաքննարկվող թեման։

Արդյոք հեղափոխական կառավարությունը Ամուլսարի հետ կապված արե՞ց ամեն ինչ, որպեսզի Ամուլսարը չշահագործվի, և որքանո՞վ էր ողջամիտ այս երկրի համար կարևորագույն որոշումը վստահել «Էլարդ» միջազգային կազմակերպության եզրակացությանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․ «Եթե որևէ կրիմինալ հայտնաբերված չէ այդ հանքի շահագործման թույլտվությունը ստանալիս, այդ դեպքում այստեղ կա քաղաքական որոշում, խնդիր, որը նույնքան կարևոր է, որքան օրինականության խնդիրը։ Այս փորձաքննությունը նշանակվել էր հարուցված քրեական գործի շրջանակներում, այսինքն՝ կառավարությունը սկզբնական շրջանում հասկացրեց, որ պատրաստ է նաև իրավական հարթության մեջ հայտնաբերել խնդիրներ և պատասխանատվություն սահմանել, եթե, իհարկե, այդպիսիք հայտնաբերվեն։ Ես եզրակացությունն ամբողջությամբ դեռ չեմ հասցրել կարդալ, բայց ելնելով ԶԼՄ-ներում տպագրված նյութերից, հասկանում եմ, որ այնտեղ, ըստ էության, քրեորեն հետապնդելի որևէ բան չկա։ Կարող եմ ասել, որ այստեղ քաղաքական որոշման խնդիր կա։ Խնդիրը հետևյալն է՝ ինչ մոդելով է զարգանալու երկիրը․ այն լինելու է ուղղակի հանքահումքային բազա՝ ինչպես Ռուսաստանը կամ Ադրբեջանը, թե ավելի երկարաժամկետ կառուցվածքի տեսլական կա։ Հանուն արդարության՝ կառավարությանը չեմ կարող մեղադրել, որովհետև մեկ տարվա ընթացքում տնտեսության կառուցվածքը փոխել անհնար է, հատկապես որ այսօր բյուջեի եկամուտների մեծ մասը գալիս է հանքարդյունաբերությունից»։

Երկրում տեղի ունեցած հեղափոխության հռչակած արժեքները և Ամուլսարի հետ կապված կայացված որոշումը որքանո՞վ են համատեղելի․ «Առաջին լրատվական»-ի հարցին կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը պատասխանեց․ «Շատ հաճախ որևէ հարցի բովանդակությունից զատ, շատ ավելի կարևոր է հարցի արժեքը։ Ամուլսարի խնդիրը միայն տնտեսական հարց չէ, միայն իրավաքաղաքական հարց չէ, և նույնիսկ միայն բնապահպանական հարց չէ։ Ամուլսարի խնդիրը, ըստ էության, արժեքային ու քաղաքակրթական հարց է։ Եթե մենք մոտենում ենք հենց այդ տեսանկյունից, որը, ըստ էության, հեղափոխական կառավարությունը հռչակեց իշխանության գալուց հետո, և որին սատարում էր հասարակությունը, ապա, տեսեք, ինչպիսի պետություն ենք մենք ուզում։ Ժամանակակից քաղաքակրթությունները, առաջադեմ հասարակություններն առանձնահատուկ վերաբերմունք ունեն բնության և բնական պաշարների հանդեպ, և բոլոր տնտեսություններն են կառուցված այդ պաշարների ողջամիտ, խելամիտ օգտագործման վրա։ Ընդ որում, շատ կարևոր հանգամանք է՝ մեր երկիրը չի այդ հանքը շահագործում»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում