«Չկա «Իմ քայլից» մի պատգամավոր, նախարար, որ չասի՝ մենք չենք իշխանությունը, ժողովուրդն է իշխանություն, և ժողովուրդն է որոշելու բոլոր հարցերը: Հիմա ասում եմ՝ սիրելիներս, քանի որ դուք չեք իշխանությունը, դուք պարտավոր եք ականջալուր լինել ժողովրդի ձայնին, իսկ ժողովուրդն այսօր ասում է ոչ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ թե խնդրին ինչպիսի լուծում է տեսնում, Զոհրաբյանը դժվարացավ նշել, ասաց, որ հայտնվել ենք պատային իրավիճակում, Ամուլսարի հանքի շահագործումից հրաժարվելը թանկ է նստելու երկրի վրա: Զոհրաբյանը առաջարկում է հարցը դնել հանրաքվեի: