Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիսեց իր կարծիքը Ռուսաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ:
«Մենք հավատում ենք Եվրոպային, որը ձգվում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Նա հավելել է, որ ֆրանկո-ռուսական հարաբերությունների զարգացումը առաջընթաց է ապահովում քաղաքականության և տնտեսագիտության բազմաթիվ հարցերում: