Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը որոշ մանրամասներ է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակից: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ զրույցում Սարոյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է:
«Սուրի Խաչատրյանը Եվրոպայում է` Փարիզում, շատ ծանր սրտի վիրահատություն է տարել և շատ վատ վիճակում է: Մինչև այժմ կոմայից դուրս չի եկել»,- ասաց Սարոյանը:
Սուրիկ Խաչատրյանը 2004-2013 թվականները, այնուհետև 2014-2016 թվականները եղել է Սյունիքի մարզպետը: