Ամերիկյան «Գազանանոց» սերիալում՝ խելացնոր կենդանիների մասին, 2014-ի Մայդանի պայքարից կադրեր են գործածվել։ Այս փաստին ուշադրություն է դարձրել ուկրաինացի քաղաքագետ Վիկտոր Ուկոլովը։
«Մեր Եվրոմայդանը, որի ժամանակ տասնյակ մարդիկ զոհվեցին, ցուցադրում են յուրաքանչյուր սերիայից առաջ։ Քանի որ այստեղ օգտագործվում է մեր պետական դրոշը, իմ կարծիքով, պետք է Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկի։ Ճիշտ կլիներ սերիալի հեղինակների դեմ դատական հայց ներկայացնել»,-գրել է նա Facebook-ի իր էջում։
Նա «Գազանանոց»-ի հեղինակներին կոչ է արել յոթնիշանի գումարով փոխհատուցել ուկրաինացիներին։
https://www.facebook.com/VikUkolov/posts/2325980004136885