Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, 3 մարդ է զոհվել Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում այն բանից հետո, երբ ԱՆ-24 ինքնաթիռը վայրէջք է կատարել Օբ գետի վրա: Այս մասին տեղեկացրել են արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ինքնաթիռում եղել է 30 մարդ: Բացի զոհվածներից, հաղորդվում է նաև 4 վիրավորի մասին:
Interfax գործակալությունը փորձել է պարզել, թե ինչու է ինքնաթիռը վայրէջք կատարել գետի վրա, սակայն ԱԻՆ տարածքային ներկայացուցիչները չեն կարողացել բացատրություններ տալ՝ ասելով, որ դեպքի վայրում փրկարարներ և մասնագետներ են աշխատում:








































