Լուսանկարիչ Լի Վիեների որդին, որը Մերիլին Մոնրոյի հետմահու լուսանկարների հեղինակն է, պատմել է դիահերձարանում արված լուսանկարների մասին, որոնք չեն հրապարակվել, գրում է The Daily Mail-ը:
Նրա խոսքերով, լուսանկարիչը կաշառելով պահակներին, կարողացել է մուտք գործել դիահերձարան, որտեղ գտնվում էր դերասանուհու դին: Լուսանկարների երեք ժապավեն նա ուղարկել է ամերիկյան լրատվամիջոցներին, բայց Մոնրոյի մերկ լուսանկարներով երկու ժապավեն թաքցրել է:
Լուսանկարիչը մինչև մահը դրանք պահում էր չհրկիզվող պահարանում, որի գտնվելու վայրն այդպես էլ չի բացահայտել: