Այսօր ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Լեոն Պանետան ժամանել է Բաղդադ, որտեղ ամերիկյան զինվորական ներկայության ապագայի վերաբերյալ բանակցություններ է վարելու իրաքյան իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պանետտայի այցելության մասին նախապես ոչ մի բան հայտնի չէր՝ ելնելով անվտանգության շարժառիթներից: Նշվում է, որ իրաքյան իշխանությունները ցանկանում են, որպեսզի ամերիկացիները շարունակեն մնալ Իրաքում նաև 2012 թվից հետո, երբ նախանշված է ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումն արաբական այդ երկրից: Սակայն իրաքյան իշխանությունները չեն կարող դրա մասին հրապարակավ հայտարարել, քանի որ դա կազդի նրանց վարկի վրա. բոլոր իրաքցիները ցանկանում են ամերիկյան զորամիավորումների անհապաղ դուրսբերումն Իրաքի տարածքից:
Լեոն Պանետան Իրաք էր ժամանել Աֆղանստանից, որտեղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներում «Ալ-Քաիդան» ամբողջովին կոչնչացվի: Այդ նպատակով ամերկացիները պատրաստվում են ձերբակալել կամ ոչնչացնել «Ալ-Քաիդա»-ի 10-20 հրամանատարների, առանց որոնց՝ այդ խմբավորումը չի կարող այլևս գոյություն ունենալ:









































